Հովտաշեն (Մարտակերտի շրջան)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Հովտաշեն | ||
| 40°0′0″N 46°48′0″E / 40.00000°N 46.80000°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Մարտակերտ | |
| Մակերես | 1079.61 կմ² | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 275 մարդ (2015) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||

Հովտաշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, նախկին Ջրաբերդ գավառում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 51 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը հարթավայրային է, ունի 1079.61 հա տարածք, որից 288.52 հա գյուղատնտեսական նշանակության, 690.87 հա անտառային հողեր։ Հովտաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Վովայի», «Գյուղի» և «Ժորիկի»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովտաշենի շրջակայքում եղած Ք. ա. 2-1-ին հազարամյակների դամբարանաբլուրներն ու հելենիստական դարաշրջանի դամբարանները խոսում են այն մասին, որ վերոնշյալ տարածքներում հնագույն ժամանակներից բնակավայր է եղել[2]։
Գյուղի պատմության միջնադարյան ժամանակահատվածի վերաբերյալ մեզ տեղեկություններ չեն հասել։
19-րդ դարի վերջերին բնակավայրը անվանվել է Ալիաղալու կամ Ղարխին[2]։
Սարգիս Հայկունին գրում է, որ 1880-ական թվականներին գյուղում ապրում էր 27 հայ ընտանիք։ Գյուղի մոտ էր գտնվում Ալի փենջա ուխտատեղին։
Քանի որ Ղարխին հարթավայրային տեղանքում է գտնվում, 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հայ բնակչությունը դժվար իրավիճակում էր հայտնվել։ Չնայած Հայ Յեղափոխական Դաշնակցության ինքնապաշտպանական ջոկատը կարողացել էր կազմակերպել Խաչենի հովտի գյուղերի պաշտպանությունը, այնուամենայնիվ մշտապես կրկնվող թալանից և սպանություններից խուսափելու համար տեղի բնակչությունը տարիների ընթացքում լքել է հարազատ օջախը[2]։
Խորհրդային առաջին տարիներին գյուղը լիովին հայաթափվել էր։ Գյուղի տարածքը 1923 թվականին բռնակցվել էր Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը[2]։
Ղարխինի հողահանդակները մտցվել էին Աղդամի վարչական շրջանի կազմի մեջ` նեղ շերտով հայտնվելով ԼՂԻՄ բնակավայրերի արանքում։
Խորհրդային Ադրբեջանի կառավարության որոշմամբ հանրապետության տարբեր վայրերից մի քանի թաթար ընտանիքներ հաստատվել են նախկին հայկական գյուղում[2]։
Ղազանչիի հայ բնակիչներն իրենց հողատարածքները մշակելու համար ստիպված պետք է անցնեին արդեն Ալիաղալու պաշտոնական անունը ստացած բնակավայրով[2]։
1993 թվականին ԱՀ ՊԲ հարվածների տակ Ալիաղալուն ազատագրվել է։
Բնակլիմայական հարմարավետ պայմաններն ու աշխարհագրական դիրքը հնարավորություն են տվել վերաբնակեցման գործն ավելի հեշտ իրագործել[2]։
Պատերազմի ավարտից հետո՝ 1994 թվականին Ադրբեջանից բռնագաղթված, ինչպես նաև Արցախի Հանրապետության Վանք գյուղից ու Հայաստանի մարզերից մի քանի ընտանիքներ հաստատվել են Ալիաղալույում։ Վերաբնակեցված գյուղը ստացել է Հովտաշեն անունը։ Գյուղից ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է արժանացել Էռնեստ Արամայիսի Շեկյանը[2]։
1995 թվականին գյուղում դպրոց է բացվել։ Հովտաշենի և Սեյսուլանի մոտ լինելու հանգամանքը նպաստել է, որպեսզի երկու բնակավայրերի տարրական դպրոցները միավորվեն և գործեն որպես Նոր Սեյսուլանի միջնակարգ դպրոց[2]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովտաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 275 մարդ, կա 83 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 256 | 233 | 260 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ դամբարան (վաղ միջնադար), դամբարանաբլուր (մ․թ․ա 2-1 հազ․)։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, դպրոց[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- 1 2 3 4 5 6 7 8 9 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 564–566.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 172.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
| |||||||||||||
