Նոր Հայկաջուր
Գյուղ | ||
---|---|---|
Նոր Հայկաջուր | ||
ադրբ.՝ Boyəhmədli | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտ | |
Մակերես | 1965,01 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 195 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Նոր Հայկաջուր, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 41 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը հարթավայրային է, ունի 1378.03 հա տարածք, որից 1218.20 հա գյուղատնտեսական նշանակության։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Երե», «Հոռին» և «Տնջրե»։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Նոր Հայկաջուր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 194 մարդ, կա 57 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 77 | 93 | 89 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ դամբարաններ (մ.թ.ա. 2-1 հազ.)։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 21 աշակերտներ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 187
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|