Ներքին Հոռաթաղ, գյուղ ԼՂՀՄարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 4 կմ հարավ-արևմուտք` 500 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 2234 հեկտար։ Բնակչությունը՝ 776 (2005 թ.)։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ։ Գյուղում կա եկեղեցի[2]: 2012 թ.-ի մարտի 20-ին գյուղում կատարվել է նոր՝ Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնարկերքը (ճարտ. Մանուշակ Տիտանյան)[3]:
1989 թ.-ին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ռ. Հայրապետյան), որը 1989-1994 թթ.-ին մասնակցել է Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Կարաչինար, Շահումյան), Մարտակերտի (գրեթե բոլոր գյուղերի) շևջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թ.-ի հուլիսի 4-ին գյուղն ավերվել ու թալանվել է, բնակիչները տեղահանվել են։ 1993 թ.-ի հունիսին ազատագրվել է և վերաբնակեցվել[2]: