Աղաբեկալանջ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Աղաբեկալանջ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
ԲԾՄ | 557 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 155[1] մարդ (2003) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | աղաբեկալանջցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Աղաբեկալանջ, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 3 կմ հարավ-արևմուտք՝ 475 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 300 հեկտար։ Զբաղվում են հիմնականում այգեգործությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, բուժկետ և այլն։
Աղաբեկալանջը Արցախյան ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
1988-ից Աղաբեկալանջում կազմավորվել է ինքնապաշտպանական խմբեր, որոնք շուրջօրյա հերթապահություն են սահմանել գյուղում։ 1991-ից Աղաբեկալանջը պարբերաբար ռմբակոծվել է։ 1992-ի հուլիսի 4-ին ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը և ՄՀՆՋ-ականները ներխուժել և գրավել են գյուղը։ Բնակչությունը բռնագաղթել է, ապաստանել Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերում և ԼՂՀ սահմաններից դուրս։ Ազատագրումից հետո (1993) բնակչության մի մասը վերադարձել է։ Աղաբեկալանջից զոհվել է 3 ազատամարտիկ[2]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 51-52։
|