Պողոսագոմեր, գյուղ Արցախի ՀանրապետությանՄարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 42 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետիաջ կողմում՝ 850 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1088 հեկտար։ Բնակչությունը՝ 220 (2003 թ.)։ Զբաղվում են հիմնականում երկրագործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ։ Պողոսագոմերի համայնքի կազմում է Ղազարահող գյուղը։ Գյուղում պահպանվել են Սուրբ Ամենափրկիչ (13-րդ դար), «Պեմեն» եկեղեցիները, շրջակայքում՝ մատուռ, Թխախու գյուղատեղին։
1989 թվականին Պողոսագոմերում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Վ. Բեդյան), որն առանձին, իսկ 1992 թվականից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Պողոսագոմերից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Արամայիս Առուստամյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Վ. Բեդյանը։ Պողոսագոմերից զոհվել է 6 ազատամարտիկ[1]: