Նոր Ղազանչի
Գյուղական համայնք | ||
---|---|---|
ադրբ.՝ Sırxavənd | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտ | |
Մակերես | 2180.95 հա կմ² | |
ԲԾՄ | 830 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 143 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նոր Ղազանչի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 60 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 2180.95 հա տարածք, որից 487.06 հա գյուղատնտեսական նշանակություն, 1581.54 հա անտառային հողեր։ Նոր Ղազանչի համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Թեմարի» և «Ներքին»։
Առկա են պղնձի (կատարվում են հետազոտություններ) հանքային պաշար։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը ստացել է տեղի արհեստավորների մասնագիտությունից, որոնք հայտնի են եղել կենցաղային մետաղե ամանեղեն (որը Արցախի բարբառով նշանակում է ղազան) պատրաստելու գործում։ Այժմյան գյուղը ստեղծվել է 17-րդ դարում, բայց մոտակա տարածքների հնությունները ցույց են տալիս, որ վերջինս բնակավայր է եղել դեռ 12-րդ դարից սկսած։ Բնակավայրի Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, այժմ ավերված է։ 19-րդ դարի 90-ական թվականների սկզբներին այստեղ կար 35 տուն, 325 բնակիչ, 1970 թվականին` 89 տուն, 455 բնակիչ, 1987 թվականին` 75 տուն, 260 բնակիչ։ Կոլտնտեսությունը կազմավորվել է 1931 թվականին, որը 1967 թվականին միացել է Սրխավենդի տնտեսությանը։ Էլեկտրաֆիկացվել է 1963 թվականին։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։ Շրջապատում նշանավոր են Թունանց բաղեր, Մեղրակերտ սրբավայրերը, Կարմիր եղցին, Առստամանց բաղը, Ջալալանց բաղը և այլ վայրեր, կան բազմաթիվ խաչքարեր, հնագույն գերեզմանաքարեր։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 167 մարդ, զոհվել է 65-ը, որոնց հիշատակին կանգնեցված է հուշարձան[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Նոր Ղազանչի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 143 մարդ, կա 42 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 147 | 133 | 128 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն և բուժկետ[3]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 178
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 188
|