Վերին Հոռաթաղ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Վերին Հոռաթաղ | ||
| 40°08′07″N 46°32′19″E / 40.13528°N 46.53861°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Մարտակերտի | |
| Համայնք | Քելբաջարի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
| ԲԾՄ | 845 մետր | |
| Պաշտոնական լեզու | հայերեն | |
| Բնակչություն | 449[1] մարդ (2005) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | վերինհոռաթաղցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Վերին Հոռաթաղ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 44 կմ հարավ-արևմուտք՝ Թարթառ գետի աջ ափին՝ 800 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 570 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 45 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 71 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 575,72 հա տարածք, որից 233,39 հա գյուղատնտեսական նշանակության, 277,12 հա անտառային հողեր։ Վերին Հոռաթաղ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի փոքր վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 14 աղբյուրներ` «Քյահրիզ», «Շենին», «Պեխեն», «Տկողնին», «Ձորին», «Երե թաղին», «Մուքյուն», «Սպիտակ», «Ուզուն-թալա», «Նովավուր աղբյուր», «Խաթունա ջուր», «Պիծի ջուր», «Խաչին սեռ» և «Հարությունա»։
Վերին Հոռաթաղը Արցախյան ազատամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]1989-ին Վերին Հոռաթաղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ռ. Սայիյան)։ Մասնակցել է Մարտակերտի (Չափար, Մարաղա, Կիչան, Նարեշտար, Աղդաբան, Ումուդլու, Իմերեթ Քերավենդ, Սրխավենդ), Քաշաթաղի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Վերին Հոռաթաղից հրամանատար է եղել Ա. Շիրինյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ա. Շիրինյանը, Ռոմեո Գալստյանը (հետմահու)։ Վերին Հոռաթաղից զոհվել է 12 ազատամարտիկ[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստան համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ 2009 թ.-ին գյուղում կառուցվել է եռահարկ դպրոց[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Վերին Հոռաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 532 մարդ, կա 145 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 502 | 527 | 515 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև Մարտակերտի շրջանի հանքավայրերում աշխատողներ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակութային հուշարձաններ` խաչքար (XII-XIII դդ.), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 62 հուշարձան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Վահին անունով հայտնի 2 մատուռ (13-րդ դար), Ճոխտակ եղցին, Մրջման շինատեղը (9-14-րդ դդ.)։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 89 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 620։
- ↑ «Նորակառույց դպրոց Վերին Հոռաթաղում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Արխիվացված է օրիգինալից 2022-03-10-ին. Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 208.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| |||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 403)։ |
