Ակնաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ումուդլուից)
Գյուղական համայնք
Ակնաբերդ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
Մակերես668,0 կմ²
Բնակչություն586 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ակնաբերդ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ակնաբերդ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ակնաբերդ (պատմական անունը՝ Ականաբերդ, ադրբեջանական անունը՝ Ումուդլու), գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Քարվաճառ քաղաքից գտնվում է 67 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 70 կմ հեռավորության վրա։ 1998 թվականին բնակավայրը վերանվանվել է Ակնաբերդ։ Ծովի մակարդակից բարձր է`1100 մետրով։ Գյուղը բաժանված է երկու թաղամասերի` Աջափնյակ և Ձախափնյակ։ Ակնաբերդ անվանումը բառացիրորեն նշանակում է «բերդի ակունք»։ Ամենայն հավանականությամբ այն վերաբերվել է գյուղից ոչ հեռու գտնվող Ակնաբերդ ամրոցին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում Ակնաբերդ գյուղը Մեծ Հայքի Արցախ նահանգի Վայկունիք գավառում է եղել, իսկ հետո Ելիզավետապոլի նահանգի Ջևանշիր գավառում, հետագայում արդեն Մարտակերտի շրջանում։ 1998 թվականին, ըստ ԼՂՀ օրենքի, հայտնվել է Շահումյանի շրջանի կազմում։ Պատմության մեջ, գյուղը հիշատակվում է 8-9-րդ դարերից։ Գյուղի նախկին թուրքալեզու բնակիչների կողմից գյուղի բոլոր պատմամշակութային հուշարձանները, գերեզմանոցները և խաչքարերը ավերվել են։ Պահպանվել են 9-13-րդ դարերի Ակնաբերդ ամրոցի ավերակներից, որն էլ եղել է Հաթերք իշխանության վարչական կենտրոնը։ Բերդի պարսպի ներսում պահպանվել են եկեղեցու ավերակներ և գերեզմանոցներ։ Նաև պահպանվել է մի ավերակ մատուռ Բալի սարի հյուսիսահայաց լանջին։ 7-14-րդ դարերում կառուցված Ջրաբերդի ամրոցը նույնպես պահպանվել է, այն գտնվում է Թարթառ գետի խոր ձորում, գետի ձախ ափին, Թրղի և Թարթառ գետերի միախառնման վայրում։ 602 թվականին ամրոցը Մովսես Կաղանկատվացին հիշատակում է որպես «հանդիպեցան յամրոցին Չարաբերդոյ»։ Անվանվել է նաև Չարաբերդ կամ Չրաբերդ։ Ամրոցի արևմտյան ստորոտի մասով հոսում է Թրղի կամ Թորաղա գոտակը։ Բազմաթիվ շինությունների ավերակներ են պահպանվել Ջրաբերդի պարիսպների ներսում։ Ամրոցաբնակներին ջրով ապահովելու համար բերդից մինչև Թարթառ գետը գետնուղի է փորված։

Նախկինում գյուղում բնակվել են թուրքալեզու բնակիչներ, 1991-1993 թվականներին նրանք գյուղից հեռացվել են։ 1994 թվականից գյուղում բնակվել են հայկական ընտանիքներ։ Բնակիչների մի մասը Հայաստանի բնակավայրերից էին բռնագաղթվել, իսկ մյուս մասը Չայլու գյուղից։ 1921 թվականին Արցախը բռնակցվել է Ադրբեջանին։ 1993 թվականին գյուղը ազատագրվել է և 1995-1998 թվականներին վերանվանվել Ակնաբերդ։ Դրա հիմքի վրա էլ ստեղծվել է Շահումյանի շրջանը՝ դառնալով նրա վարչական կենտրոնը։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները զբաղվել են` հացահատիկային, բանջարաբոստնային, և կերային կուլտուրաների մշակությամբ, զբաղվել են նաև մեղվապահությամբ։

2013 թվականի հուլիսի մեկի տվյալներով անասնագլխաքանակը գյուղում կազմել է` խոշոր եղջերավորներինը` 146 գլուխ, մանր եղջերավորներինը` 649 գլուխ, խոզերինը` 110 գլուխ իսկ թռչուներինը` 1680 թև։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման նախալեռնային է։ Տարեկան տեղումների քանակը` 550-645 մմ։ Ձմեռը մեղմ է, իսկ աշունը արևոտ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 668,0 հա տարածք։ Ակնաբերդ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը դեպի Սարսանգի ջրամբար։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ակնաբերդ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 586 մարդ, կա 139 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 523 518 528

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, հացի փուռ, հինգ առևտրի կետ, բուժաշխատող և միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 111 աշակերտներ, ուներ 1 մանկապարտեզ՝ «Սոսե» (ՀՕՄ) Հայ օգնության միության, հաճախում էին 28 երեխաներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 278.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնաբերդ» հոդվածին։