Քմքաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քմքաձոր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն75[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունքմքաձորցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ59
##Քմքաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Քմքաձոր, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում։ Քմքաձորը Մաղավուզ գյուղի հետ կազմում է Մաղավուզի համայնքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Հիմնուած է Մաղավուզի արևելեան սարի ստորոտի հարթում։ Բնակիչներն մօտ քսան տարի առաջ բաժանուելով Մաղավուզից բնակություն հաստատած են այստեղ․ միևնոյն են հողն, բերքերն, միայն աւելի լաւ է տեղիս օդն ու կլիման․ քահանան և եկեղեցին Մաղավուզինն է, և ծուխն հաշուած նորա վերայ
- ըստ Մակուր Բարխուդարյանցի
Aquote2.png


Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քմքաձոր գյուղը գտնվում է Արցախի լեռնաշղթայի Կաթողիկեսարի լեռնաճյուղի հարավ-արևելյան լեռնալանջին, Թարթառ գետի աջ ափին։ Մարտակերտից գտնվում է 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Հեռավորությունը Ստեփանակերտից 71 կմ է, իսկ Մաղավուզ գյուղից 2 կմ դեպի հարավ-արևելք։ Դիրքը նախալեռնային է, բարձրությունը ծովի մակերևույթից` 500 մ է։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին այստեղ կար 45 տուն, 184 բնակիչ, 1987 թվականին` 60 տուն, 247 բնակիչ։ Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1929 թվականին։ Էլեկտրիֆիկացվել է 1948 թվականին[2]։ Մշտական բնակչության թվաքանակը 2005 թվականի տվյալներով կազմում է 75 հոգի[3]։ Նախկինում գյուղը կոչվել է Մինգրելսկ[4]։ Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են միջնադարյան եկեղեցու, գյուղատեղի մնացորդները, գերեզմանոցը[5]։

Հայտնի քմքաձորցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գյուղում է ծնվել Խորհրդային Միության հերոս Գուրգեն Հայրապետյանը։

Մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության կողմից գյուղից մասնակցել է 78 մարդ, զոհվել է 34-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Մելքումյան Ս. Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 172
  3. ԼՂՀ ԱՎԾ
  4. «ԼՂՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
  5. Մանուկյան Մարտին (2020)։ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը։ Երևան: ԱՍՈՂԻԿ։ էջեր 285–286