Քոլատակ
Գյուղ | ||
---|---|---|
Քոլատակ | ||
ադրբ.՝ Kolatağ[1] | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 273[2] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | քոլատակցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Քոլատակ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, շրջկենտրոն Մարտակերտ քաղաքից 54 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 42 կմ հեռավորության վրա։
2012 թ.-ից սկսած Քոլատակից սերող ռուսաստանաբնակ գործարար Հայկ Մաղաքելյանի ջանքերով գյուղ տանող ճանապարհն ասֆալտապատվել է, Պաշտպանության բանակի զինծառայողների և Քոլատակի երիտասարդ ընտանիքների համար կառուցվում են անհատական տներ[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը բարձր լեռնային է, ունի 795,21 հա տարածք, որից 436,20 հա-ը գյուղատնտեսական նշանակության, 298,03 հա անտառային հողեր։ Քոլատակ համայնքի սահմանային գոտով հոսում է նույնանուն՝ Քոլատակ գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 18 աղբյուրներ` «Նով», «Ցորտ ջուր», «Սռուցեն ծոր», «Վետանց», «Քռոչ», «Վաղուն», «Ըրկծորին Բալունց», «Մարտին», «Վանքեն», «Ծլլոկ», «Ճղացեն տռան», «Դալլաքեն», «Շվաքեն», «Վեղեն», «Փանցին սպանածը», «Զաքին ծով», «Կողեն» և «Թթու ջուր»։
Առկա են պորֆիրիտի և քարածխի հանքային պաշարներ[4]։
Քոլատակը Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականի վերջին Քոլատակում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Օնիկ Բալասյան, Մ. Գաբրիելյան), որն առանձին, իսկ 1992 թվականից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից Լ. Մկրտչյանը եղել է Պաշտպանական բանակի հետախուզության բաժնի շտաբի պետ։ Քոլատակից զոհվել է 11 ազատամարտիկ[5]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին բնակչությունը կազմում է 250 մարդ, կա 88 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 273 | 275 | 270 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում և շրջակայքում կան 9-18-րդ դարերի պատմամշակութային հուշարձաններ՝ Կոշիկ Անապատ եկեղեցի (12-13-րդ դարեր), Միծիրանից Սբ. Հակոբավանքը (7-17-րդ դարեր), ձիթհանք (19-րդ դար), Հավապտուկ վանքը, Կաչաղակաբերդը, Հնձանի եկեղեցին, Մատուռի եկեղեցին, Զառունց տափեն եկեղեցին, կիսավեր մատուռ, բազմաթիվ խաչքարեր, հին գերեզմանոց՝ վիմափոր արձանագրություններով, ամրոց Բերդաքար (միջնադար), քարանձավ և այլն։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 34 աշակերտներ, այդ թվում հարևան Թբղլու գյուղից[7]։
Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ադրբեջաներեն Վիքիպեդիա (ադրբ.) — 2002.
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Արցախում ևս մեկ գյուղ բարեկարգ ճանապարհներ ունեցավ։ http://www.yerkirmedia.am/wap.php?act=news&lan=hy&id=11046 Archived 2016-03-15 at the Wayback Machine.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի» տեղեկատու, Երևան 2015 թ.։
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 666։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 182
|