Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն137[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծաղկաշենցի
Ժամային գոտիUTC+4
##Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ծաղկաշեն, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից` 9 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 65 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդիակից 500-600 մետր է։

1950-1990-ին Ծաղկաշենը ներառված էր Կուսապատ և Ներքին Հոռաթաղ, 1993-1997-ին՝ Ներքին Հոռաթաղի ընդհանուր տնտեսության կազմում, 1997-ից առանձնացվել է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է` ունի 301,12 հա տարածք, որոնցից 203,02 հա տարածքը գյուղատնտեսական նշանակության, 23,78 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ՝ «Բոնյու», «Ջրդաքին», «Կարմիր» և «Նով»։

Ծաղկաշենը Արցախյան ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-ին Ծաղկաշենում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Վ. Ավագիմյան), 1992-ին ներառվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում և մասնակցել Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ծաղկաշենը 1992-ի հուլիսի 4-ին բռնագաղթել է, ազատագրվել է 1993-ի հունիսի 27-ին։

Ծաղկաշենից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Վ. Խաչատրյանը, հետմահու՝ Ա. Սարգսյանը («Գավրոշ») և Ա. Խաչատրյանը («Խաչո»)։ Ծաղկաշենից զոհվել է 12 ազատամարտիկ, որոնց հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաշեն համայնքի բնակչության թվաքանակը 2003 թվականին կազմում է 140 մարդ, իսկ 2015 թվականին՝ 154 մարդ, 49 տնտեսություններ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 137 144 145

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի տարածքում առկա են պղնձի (կատարվում են հետազոտություններ) հանքային պաշարներ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Ներքին Հոռաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի Ծաղկաշենի մասնաճյուղը, որտեղ սովորում էին 8 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 273-274։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  4. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 160