Շուշիի գավառ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշի (այլ կիրառումներ)
| |||||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||||
Կարգավիճակ | գավառ | ||||
Մտնում է | Ելիզավետպոլի նահանգ | ||||
Ներառում է | 58 համայնք | ||||
Վարչկենտրոն | Շուշի | ||||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||||
Բնակչություն (1897) | 138 771 | ||||
Ազգային կազմ | հայեր (58 %), կովկասյան թաթարներ, թուրքեր և քրդեր (41 %)[1] | ||||
Կրոնական կազմ | |||||
Տարածք | 4,912 | ||||
Հիմնադրված է | 1840 թ. | ||||
Պատմական շրջան(ներ) | Խաչեն (Ասկերան) Վարանդա (Շուշի և Մարտունի) Ուտի Առանձնակ (Աղջաբեդի) | ||||
Շուշիի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1840 թվականին՝ Ղարաբաղի գավառի բաժանմամբ։ 1868 թվականին գավառը մտել է նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի կազմ։ Գավառի կենտրոնը Շուշի քաղաքն էր։
Շուշիի գավառը հյուսիսից սահմանակցում էր Ջևանշիրի, հարավից՝ Ջաբրայիլի, արևմուտքից՝ Զանգեզուրի գավառներին։ Արևելքից Կուր գետի երկայնքով, գավառը սահմանակցում էր Բաքվի նահանգին։
Ներառել է հիմնականում Արցախի հանրապետության Ասկերանի, Շուշիի և Մարտունու, մասամբ՝ Հադրութի շրջանները, ինչպես նաև Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շուշի» անվանումը հասնում է մինչև Զաքարյան իշխանապետության շրջան, երբ Արցախն ընդգրկված էր հիմնականում Խաչենի իշխանության մեջ։ Ստուգաբանորեն կապվում է Շոշ գյուղի կամ «լեռ, բլուր» բառի հոմանիշների հետ։ Հավանական վարկածներից է նաև պարսկերեն «շուշա» (ապակի) բառը՝ տեղանքի օդի մաքրության բացատրությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը կազմվել է 1840 թվականին՝ անջատվելով Ղարաբաղի գավառից (1806-1840)։ Նախկինում, այն մտել է Պարսկաստանի Ղարաբաղի խանության (1747-1806) մեջ։ Այդպիսով, Արցախը Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 20 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում ավելի քան հարյուր տասը տարի։
Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ 1840 թվականին լուծարվում է Ղարաբաղի գավառը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Վերջինիս կազմում ընդգրկվում է Ղարաբաղը՝ Զանգեզուրի հետ միասին։ 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Կասպիական մարզում ձևավորվում են Շամախու (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները։ 1859-1860 թվականներին դրանց տեղում ձևավորվում են երկու նոր միավոր՝ Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918)։ Որոշ ժամանակ անց ձևավորվում է նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվում Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, իսկ Զանգեզուր-Ղարաբաղը՝ Բաքվի նահանգից։ Շուշիի գավառը իր վերջնական սահմաններով ենթարկվում էր դրա նահանգապետին։ 1873 թվականին Շուշիի գավառից կամ Ղարաբաղից անջատվում են Ջևանշիրի գավառը հյուսիսում, և Ջաբրայիլի գավառը հարավում։
1918-1920 թվականներին Շուշիի գավառը համարվել է վիճելի տարածք Հայաստանի առաջին հանրապետության և Մուսավաթական Ադրբեջանի մեջ, իսկ 1921 թվականի հուլիսին արդեն հայաթափված Շուշին[2] մտել է Խորհրդային Ադրբեջանի կազմ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 138771 մարդ էր, որի ավելի քան 58 տոկոսը հայեր էին (80765 մարդ), իսկ 41.5 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (57590 մարդ), 0.3 տոկոսը՝ ռուսներ (416)[3]։ Շուշի քաղաքի բնակչությունը 1897 թվականին 25881 մարդ էր[4]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Շուշիի բնակչությունն անցել էր 43 հազարից[5]։
1921 թվականից Շուշիի գավառից անջատվում է ժամանակակից Աղջաբեդիի շրջանը, իսկ մնացած տարածքները մնում են 1923 թվականին կազմված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին գավառը բաժանված էր 58 գյուղական համայնքների միջև[6]՝
- Աբդալի
- Ազոխի
- Ահմեդ Աղալուի
- Աղդամի (Ակնա)
- Աղջաբեդիի
- Ավշարի
- Արազբարի
- Արփադուզի (Կոլխոզաշեն)
- Աֆաթլուի
- Գելեբեդինի
- Գյուլափլուի
- Գոգայի (Հողեր)
- Դաշբուլաղի (Աստղաշեն)
- Դոյրանի
- Ենգիքենդի
- Զանգիշալուի
- Զարըսլուի
- Թառնաութի
- Թաղավարդի
- Թաղի (Մեծ Թաղեր)
- Խալֆարանդինլու
- Խանաբադի
- Խանքենդիի (Ստեփանակերտ)
- Խդըրլուի
- Խնածախի
- Խնձրիստանի
- Խոջավենդի (Մարտունի)
- Կենգերլուի
- Հեշանի
- Հերհերի
- Հինդարխի
- Ղաջարի (Ջիվանի)
- Ղարաբուլաղի (Ակնաղբյուր)
- Ղարադաղլուի (Վարանդա)
- Ղիամադդինլուի
- Ղիասլուի
- Լենբերանի
- Մարզելուի
- Մալիբեյլուի (Աջափնյակ)
- Նախիջևանիկի
- Նովրուզլուի
- Շելլուի
- Շխլար Քարավենդի
- Շուշիքենդի (Շոշ)
- Չամանլուի
- Չանախչիի (Ավետարանոց)
- Ջամիաթի
- Սանդլու
- Սարիջալուի
- Վեյսալլուի
- Վերին Ճարտարի
- Վերին Սզնեքի
- Տողի
- Ուչօղլանի
- Փիրջամալի (Վարդաձոր)
- Քեբերլուի (Սալմանբեյլու)
- Քեշիշքենդի
- Քենդխուրդի (Հաղորտի)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում
- Շուշիի շրջան (Արցախի Հանրապետության վարչատարածքային միավոր)
- Շուշիի շրջան, (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վարչատարածքային միավոր)
- Շուշիի շրջան, (Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային միավոր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Шушинский уезд
- ↑ Համլետ Հարությունյան, Շուշիի հայության կոտորածները (1919 թ. հունիս և 1920 թ. մարտ) Արխիվացված 2019-12-13 Wayback Machine
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г.
- ↑ Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Елисаветпольская губерния
- ↑ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Շուշի Արխիվացված 2019-12-13 Wayback Machine
- ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։
|