Առաջաձոր (Մարտակերտի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Առաջաձոր | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
ԲԾՄ | 984 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 741[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | առաջաձորցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Առաջաձոր, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում՝ Խաչեն գետի վերին ավազանի ձախափնյա լեռնալանջին՝ 850-900 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից 42 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 3560,96 հա տարածք, որից 1386,131 հա գյուղատնտեսական նշանակության, 2004,16 հա անտառային հողեր։ Առաջաձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 16 աղբյուրներ` «Ճքնավերի», «Սալկավալքի», «Տնջրեն», «Ավդալանց», «Աշին», «Փոս», «Բուղանց», «Բախին», «Քոլունց», «Դովանց», «Սառնատու», «Վռակնը», «Ղարդունց», «Միրզին», «Նավեն» և «Ճիրին ծոր»։
Առաջաձորը Արցախի ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին Առաջաձորում ստեղծվել է ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Մ. Ալախվերդյան), որի ազատամարտիկները հետագայում ներառվել են ՊԲ ստորաբաժանումներում և մասնակցել Մարտակերտի, Աղդամի, Ասկերանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Առաջաձորից զոհվել է 29 ազատամարտիկ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 787 մարդ, կա 272 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 722 | 688 | 679 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (1668 թ.), շրջակայքում՝ երկու ժայռափոր եկեղեցիներ, երկու քարակոփ խաչարձաններ (XIII դար), Անապատ և Կարմիր գյուղատեղները, դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), Հարվա եկեղեցի (1249 թ.), Ամրոց «Ծիրանաքար» (XII-XIII դդ.)։ Հաշվառված է 55 հուշարձան։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, գործում է միջակարգ դպրոց, որտեղ սովորում են 126 աշակերտներ, համայնքն ունի 1 պետական մանկապարտեզ` հաճախում է 30 երեխա[4]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շահեն Հարությունյան «Հուշամատյան առաջաձորցի ազատամարտիկներին», Երևան, 2007, «Լուսակն», 96 էջ։
- Շահեն Հարությունյան «Գիրս մնա հիշատակող» 2009, Երևան, «Լուսակն», 318 էջ։
- Շահեն Հարությունյան «ԱՌԱՋԱՁՈՐ», 2014, Երևան, «Լուսակն», 464 էջ. Նկարներ 100 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 69։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 147
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=}526}
|