Մատաղիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Մատաղիս
Yeghishe Arakyal Monastery - Եղիշե առաքյալի վանք.JPG
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ434 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն404 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմատաղիսցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքսներAZ5900
Ավտոմոբիլային կոդ14
##Մատաղիս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մատաղիս, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում`Թարթառ գետի ձախ ափին՝ 400-500 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 26 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 81 կմ հեռավորության վրա։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, ունի 1291,88 հա տարածք, որից 1103,94 հա գյուղատնտեսական նշանակության, 1268,06 հա անտառային հողեր։ Մատաղիս համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը դեպի Մատաղիսի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Կոլին դռիգ» և «Հոռի»։

Համայնքի տարածքում առկա են բարիտի, կոպալի և կրաքարի հանքային պաշարներ։

Արցախյան հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված լինելով արցախա-ադրբեջանական շփման գծին շատ մոտ՝ Արցախյան հակամարտության նորագույն շրջանում մշտապես գտնվել է Ադրբեջանի զինված ուժերի թիրախում։ Համաձայն ադրբեջանական տեսակետի՝ Մատաղիսը հանդիսանում է Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակավայր։

Արցախյան պատերազմ 1991-1994[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1991-1992 թվականներին Մատաղիս գյուղի ուղղությամբ կատաղի մարտեր են տեղի ունեցել։ 1992 թվականին ադրբեջանական զինված ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել բնակավայի նկատտմամբ, ինչի պատճառով այնտեղի բնակչությունը տարհանվել է դեպի հայկական այլ բնակավայրեր։

1992 թվականին Ստեփանակերտում կազմավորվել է մատաղիսցիների կամավորական ջոկատը։ Ռ. Պետրոսյանի և Ռ. Հայրիյանի հրամանատարությամբ այն պատերազմական գործողությունների է մասնակցել առանձին ջոկատների, այնուհետև Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կազմում։

1994 թվականի ապրիլին հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Մատաղիսը, իսկ նույն թվականի օգոստոսից սկսվել է գյուղի վերաբնակեցումը։

Քառօրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրոհել են Մատաղիս գյուղի ուղղությամբ` նպատակ ունենալով գրավել այն։ Հարձակման փորձը ձախողվել է։

Հայ-ադրբեջանական պատերազմ 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանական բանակի կողմից Մադագիզը (Սուգովուշան) ազատելու մասին[3][4][5]։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրառում է արել Twitter-ի իր էջում։ «Այսօր ադրբեջանական բանակը Մատաղիսում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը։ Մատաղիսը մերն է։ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»[6]։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված Ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևն հոկտեմբերի 3-ին շնորհավորել է 1-ին բանակային կորպուսի հրամանատար Հիքմեթ Հասանովին՝ Մատաղիսի ազատագրման կապակցությամբ[7]։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել Է այս հայտարարությունները[8]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Մատաղիս համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 665 մարդ, կար 201 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[9].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 413 430 522

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Եղիշե եկեղեցի (1892-1898 թթ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), Եղիշե Առաքյալի վանք (XII-XVIII դդ.), Վաչագան Բարեպաշտի մատուռ-դամբարան (1286թ.), կրկնահարկ դահլիճ (1552թ.), խաչքար (XII-XIIIդդ.), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 30 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 109 աշակերտներ, համայնքն ուներ 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում էր 25 երեխա[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png