Չլդրան
Գյուղ | ||
---|---|---|
Չլդրան | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Մարտակերտի շրջան, Քելբաջարի շրջան և Մարտակերտի շրջան | |
ԲԾՄ | 1103 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 467[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | մահմանացի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Չլդրան, գյուղ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք` 800-900 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 2267 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 50 կմ հեռավորության վրա։
Չլդրանը բաղկացած է Վրցակալեր, Քյուրքորեգ (Քրքորեգ), Վերին գոմեր, Խոր ձոր, Փոքր Չլդրան, Ղալունց թաղ թաղամասերից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը բարձր լեռնային է, ունի 2132,40 հա տարածք, որից 946,76 հա գյուղատնտեսական նշանակության, 1037,45 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 23 աղբյուրներ` «Պերակ ճուր», «Ղրմա», «Քչալանց», «Մանասեն», «Աթուլին», «Թալիշին», «Չառդանց», «Ղուլունց», «Կարմունջեն», «Բըրսեղեն», «Հայկազեն», «Կրվերեն», «Պապեն», «Մակին», «Գորգին», «Կըզկհատ», «Սըռնտանա», «Թխկոտեն», «Ըլբստրակեն», «Մըրթսպանա», «Դովեն», «Փոսեն» և «Նավին»։
Առկա են ֆելզիտի (շահագործվում է) հանքային պաշարներ։
Չլդրանը Արցախյան ազատամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ին Չլդրանում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Ս. Արզումանյան, Մ. Սահակյան, Դ. Ղուլյան, Ս. Նաջարյան), որի ազատամարտիկները 1992-ի սեպտեմբերից ներառվել է Պաշտպանական բանակի տարբեր ստորաբաժանումների կազմում և մասնակցել մարտական գործողությունների։
Չլդրանի և նրա ուղղությամբ մարտական գործողություններն ընթացել են 1991-ի ամռան վերջին և 1992-ին։ Հակառակորդն օդուժի և ծանր գիտատեխնիկայի հեռահար հրետակոծումներից հետո գրավել է Չլդրանը։ Բնակիչները բռնագաղթել են Ստեփանակերտ և Հայաստանի տարբեր շրջաններ։
ԼՂՀ ԻՊՈւ կազմավորումների ձմեռային պատերազմաշրջանում նախատեսվել էր հարձակողական ռազմական գործողություն երեք ուղղություններով. 1-ին՝ Վաղուհաս-Զագլիկ-Թալիշ, 2-րդ՝ Չլդրան-Դրմբոն-Կուսապատ-Մարտակերտ, 3-րդ՝ Սրվախենդ-Բաշգյունեփայա-Մանիքլու-Ջանյաթաղ-Գյուլաթաղ-Մարտակերտ։ ԻՊՈւ-ի զիված կազմավորումների հարձակողական գործողությունները սկսել են փետրվարի 5-ին՝ ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունից հետո։ Բոլոր ուղղություններում հակառակորդը խուճապահար փախուստի է դիմել՝ մերկացնելով ճակատային գիծը։ Միայն Չլդրանում թողել է 2 տանկ, 1 ՀՄՄ և տասնյակ սպանվածներ։ 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանը ազատագրվել է և նույն թվականին սկսվել է գյուղի վերաբնակեցումը։ 2000-02-ին բնակարանաշինության և վերականգնողական աշխատանքներին օժանդակել է Հայ կաթոլիկ եկեղեցու օգնության ծառայության արցախյան գրասենյակը, Ժնևի Իզմիրլյան հիմնադրամը։ Չլդրանից զոհվել է 23 ազատամարտիկ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Չլդրան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 528 մարդ, կա 160 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 505 | 510 | 518 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ` Ախպերանքի նահատակ եկեղեցի (XVII դ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), խաչքար (XII-XIII դդ.), գյուղատեղի «Սևաքարեր» (միջնադար), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 48 հուշարձան։ Գյուղում՝ շրջակայքը ներառյալ, պահպանվել են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնց թվում են Ք.ա.2-1-ին հազարամյակների դամբանաբլուրը, Ք.ա.2-1-ին հազարամյակների դամբաները, գյուղից 1.2կմ դեպի հյուսիս՝ 13-19-րդ դարերի «Հնձախութ» գյուղատեղին, 2կմ դեպի հյուսիս-արևելք՝ 9-20-րդ դարերի «Ըխպըրքանք» եկեղեցին, 3կմ հյուսիս-արևելք՝ «Ըխպըրքան» գերեզմանոցը, 12-17-րդ դարերի «Ըխպըրքան» եկեղեցին, 12-13-րդ դարերի «Ըխպըրքան» մի քանի խաչքարերը, գյուղից 1,5կմ դեպի հյուսիս 13-16-րդ դարերի «Կմբռնատ» գերեզմանոցը, 16-17-րդ դարերի «Կմբռնատ» խաչքարը, 3կմ դեպի հարավ-արևելք միջնադարի «Բրաթա հող» գյուղատեղին, 12-13-րդ դարերի «Բրաթա հող» բազմաթիվ խաչքարերը,200մ դեպի հարավ-արևելք 11-13-րդ դարերի «Մատուռի ձոր» մատուռը, 11-12-րդ դարերի «Մատուռի ձոր» խաչքարերը, գյուղի մեջ 11-16-րդ դարերի խաչքարերը, 1246թ. «Աղբյուր» խաչքարը, 17-րդ դարի «Խոր ձոր» խաչքարը, 2,5կմ դեպի հարավ-արևելք 11-12-րդ դարերի «Զուլանց տափ» խաչքարը, հյուսիսային եզրին 15-16-րդ դարերի «Խոր ձորի գլուխ» խաչքարը, 500մ դեպի հյուսիս 12-13-րդդարերի «Ըթեն տափեն խութ» խաչքարը, 3,5կմ դեպի հյուսիս-արևելք 9-13-րդ դարերի «Դադվեր» սրբբատեղին, 300մ դեպի հյուսիս 16-17-րդ դարերի «Կարմիր եղցի» եկեղեցին, 400մ դեպի հյուսիս 16-րդ դարի «Կարմիր եղցի» խաչքարը, 2,2 կմ դեպի հյուսիս-արևելք 13-20-րդ դարի «Նահատակ» եկեղեցին, համանուն գերեզմանոցը, 13-19-րդ դարերի «Սևքարեր» գյուղատեղին, 13-17-րդ դարերի «Ամենափրկիչ» վանքը,«Հնձախութ» գյուղատեղի մնացորդները, «Սռնատուն» քարայրը, խաչքարերով գերեզմանոցը։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց (կոչվել է սփյուռքահայ բարերար Տիգրան Իզմիրլյանի անունով), որտեղ սովորում էին 61 աշակերտներ[5]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 547։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 197.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 54)։ ![]() |
|