Հայ կաթողիկե եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայ կաթոլիկ եկեղեցիից)

Հայ կաթողիկե եկեղեցի (հայերեն՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցի; լատիներեն՝ Ecclesia armeno-catholica), պատկանում է Արևելյան Կաթոլիկ Եկեղեցիներին։ Ընդունում է Պապի առաջնորդությունը (պապական առաջնորդություն) և, հետևաբար, լիակատար հաղորդակցության մեջ է կաթոլիկ եկեղեցու, ներառյալ Հռոմի կաթոլիկ եկեղեցու և այլ արևելյան կաթոլիկ եկեղեցիների հետ։ Եկեղեցին ծագում է 1439 թվականի Ֆլորենցիայի միությունից[1] և պաշտամունքում օգտագործում է հայկական ծեսը։ Արևելյան կաթոլիկ պատրիարքություններից մեկն է։

Հայ կաթողիկեները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Կաթողիկե եկեղեցու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ կաթողիկեները տարածված են նաև Վրաստանում, որը դարձել է թեմի առաջնակարգ կենտրոններից մեկը

1845 թվականին Ցարական կառավարությունը հաստատել է Հայ Կաթողիկների իինքնավարությունը։ Հետաքրքրական է, որ հայ կաթողիկները երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պաշտպանական ջոկատներ են կազմել։

1991 թվականին Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Վազգեն Ա. Էջմիածնում ունեցած իր ելույթում առաջ քաշեց այն հարցը որ Հայ առաքելական եկեղեցու կողքին մի քանի դարեր գործել է Կաթողիկե եկեղեցին, արտաբերեց նաև որ նրանք կարող են սկսել իրենց գործունեությունը Հայաստանում, Բայց նախ պահանջեց մի բան, որ ճանաչեն հայ առաքելական եկեղեցու գերագահությունը և ընդունել բոլոր կանոնները: 1991 թվականին Հռոմի սրբազան քահանայապետ Հովհաննես Բ. Կազմեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի արևմտյան Եվրոպայի հայ կաթողիկե թեմը և առաջնորդ նշանակեց Ներսես Արքեպիսկոպոսին (1991-2005)։ Հայ կաթողիկեները պետությունից ստացան թույլտվություն և հետ վերցրեցին եկեղեցիները։

Հայ կաթողիկե եկեղեցու նվիրապետությունը, Լիբանանի պատրիարքական թեմի առաջնորդանիստը գտնվում է Բեյրութում։ Առաջնորդը կաթողիկոս-պատրիարքն է, ով թեմը վարում է իր ընդհանուր փոխանորդի և վարչական խորհրդի միջոցով։

Գործում է 9 եկեղեցի, առավել հայտնի են Բեյրութի Սուրբ Եղիա-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, Սուրբ Փրկիչ և Սուրբ Խաչ եկեղեցիները։ Եկեղեցիներ կան նաև Ռաուդայում և Հագմիեում, Զմմառում, Այնճարում, ինչպես նաև 1 մատուռ՝ Բիկֆայի Սխիթարյանների ամառանոցում։ Եկեղեցիներ են գործել նաև Սայդա, Սուր և այլ բնակավայրերում, որտեղ ժամանակին եղել է հայ կաթոլիկ ստվար բնակչություն։

Լիբանանում հոգևոր ու կրթական գործունեություն են ծավալում Ձմմառի, Մխիթարյան և Անարատ հղության հայ քույրերի միաբանությունները։ Բեյրութի Հազմիե արվարձանում Մխիթարյանները հիմնադրել են Բեյրութի Սուրբ Ավետման հայ Կաթողիկե եկեղեցին Վիեննայի Մխիթարյան միաբանության մայրավանքը (ներկայումս չի գործում),1972 թվականին բացվել է Մխիթարյան միաբանության Ռաուդայի դպրեվանքը։

Բեյրութում գործում են Անարատ հղության հայ քույրերի միաբանության Սուրբ Հռիփսիմյանց (1992 թվականից), Սուրբ Ագնես վարժարանները, ինչպես նաև դպրոցներ՝ Ջահլեում ու Այնճարում, Ձմմառի աղջկանց և Այնճարի երկսեռ որբանոցները։ 1937 թվականին հիմնված Սուրբ Շուշան վարժարանը 1997 թվականին վերածվել է մանկամսուրի։ Լիբանանահայ կրթական կենտրոններից է Մեսրոպյան վարժարանը։ Անցյալում լիբանանահայ պատանիների հայեցի դաստիարակության գործում մեծ է եղել նաև Հիսուսյան միաբանության Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի դերը։ Թեմում գործում են մշակութային, բարեսիրական մարզ, և սկաուտական միություններ, 4 երգչախումբ։

Եկեղեցական աստիճանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու գլխավորը պատրիարք կաթողիկոսն է։ Պատրիրարքի նստավայրը հանդիսանում է Զմառի մայրավանքը որտեղ գործում է Կղերի Միաբանությունը։ Հայ կաթողիկե եկեղեցին ունի երեք ճեմարան, Հայաստանի ճեմարաններն է Մխիթարյան վարժարան և Քանաքեռի Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր Ճեմարանը, Իտալիա՝ Հռոմ Լևոնյան քահանայապետական հայ վարժարանը, Բերյութի պատրիարքական աթոռանիստ ճեմարան։ Հայ կաթողիկե եկեղեցին ունի պատրիարքական թանգարան որտեղ էլ գտնվում է հին Հայկական մշակութային իրեր։ Հայ կաթողիկե եկեղեցու մի շաք վարժարաններ գործում են։ Հայ կաթողիկե եկեղեցում մեծ դեր են ծառայում Անարատ Հղության հայ քույրերի միաբանությունը, որը ունի վարժարաններ։ Հայ կաթողիկե եկեղեցու երջանկահիշատակ Ներսես Պետրոս կաթողիկոսի նախաաձեռնությամբ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում կատարվել է հայ ցեղասպանության պատարագը։ Նրա նախաձեռնությամբ Հռոմի պապը այցելել է Հայաստան։

Ծիսակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգը նման է հայ առաքելական եկեղեցու ծիսակարգին, պատարագը մատուցվում է արևմտահայերենով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես եկեղեցին սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1742 թվականին, երբ Հռոմի Պապ Բենեդիկտոս XIV Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեանին նշանակում է Կիլիկյան Հայաստանի պատրիարք, որն այսպիսով փաստորեն դառնում է հայ կաթողիկե եկեղեցու առաջին պատրիարքը։ Պատրիարքին հաջորդում է ավագ եպիսկոպոսը։

1845 թվականներին Անարատ Հղության հայ քույրերը տարածվեցին ամբողջ Եվրոպական և Աֆրիկական երկրներով, որտեղ սկիզբ առավ Ռուսաստանի կյանքը։ Կույսերից 13-ը զոհ գնաին Մեծ եղեռնին։ Թուրքիական գերիշխանության ներքո նրանք ստեղծեցին դպրոցներ և վարժարաններ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ կաթողիկե եկեղեցին ունի հայկական ԲՀԿԸ հիմնադրամը, որը օգնում է անապահով ընտանիքներին, տարեցներին։ Գործում է Անարատ Հղության քույրերի միաբանությունը, որը ունի իր ճամբարը և իր դպրոցը։ Սպիտակում կա քույրերի կենտրոնը, որը օգնում է հիվանդ երեխաներին։

Հայաստանի թեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված կաթողիկները կենտրոնացած են Շիրակի մարզում, թիվը մոտ 33000 է։ Շիրակում կա աթոռանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը գտնվում է Գյումրիում, որին կից գործում է առաջնորդարանը։ Շիրակի կաթողիկե գյուղերն են Ազատան, Լանջիկ, Ձիթհանքով, Փանիկ, Արևիկ. Մեծ Սեփասար և այլն։ Հայաստանի թեմը կից է Բերյութի թեմին։ Շիրակի մարզի Ազատան համայնքի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցին 1800-ական թվականներին է կառուցվել ու իր հովանու տակ առել Ազատանի հայ կաթողիկներին` զերծ պահելով հոգևոր որբությունից։ Առաջնորդը պատրիարքն է, որին ընտրում է սինոդոսը, պատրիարքը կարգում է թեմի առաջնորդներ` եպիսկոպոսներ, իսկ եպիսկոպոսները ձեռնադրում են քահանաներ, վարդապետներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Документы собора (անգլ.) Archived 2008-09-22 at the Wayback Machine.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]