Հայերը Նոր Զելանդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերը Նոր Զելանդիայում Հայերի առաջին խմբերը Նոր Զելանդիայում հաստատվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նրանք գաղթել են հիմնականում Եգիպտոսից, Լիբանանից, Իրանից՝ այդ երկրների անկայուն քաղաքական կացության հետևանքով։ Ներկայումս Նոր Զելանդիայում բնակվում է 600 հայ (համաձայն այլ աղբյուրների 5.000 հայ) , հիմնականում բնակվում են Օքլենդում և Վելինգտոնում։ Կազմակերպված համայնք և եկեղեցի չունեն (Նոր Զելանդիայի հայերը գտնվում են Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի հովանու ներքո)։ Հայերի մեծ մասը բժիշկներ են, թարգմանիչներ, ճարտարագետներ, կան նաև առևտրականներ։ 1996 թ.-ից գործում է Նոր Զելանդիայի հայկական միությունը, որի նպատակն է հայապահպանությունը և հայ մանուկների հայեցի դաստիարակությունը։ Միության ջանքերով Օքլենդում բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց։