Հայերը Հորդանանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-հորդանանական հարաբերություններ

Հորդանան

Հայաստան

Հայերը Հորդանանում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Սակայն հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակից, երբ բազմաթիվ գաղթականներ ապասռտան գտան Հորդանանում։ 1948-ին Հորդանանում հայերի թիվը շուրջ 6000 էր, 1980-ին՝ 3000։ Հորդանանի հայերը, որոնք մեծ մասամբ արհեստավորներ և առևտրականներ են, բնակվում են հիմնականում Ամմանում, կան նաև Իբրիդում, Էր Ռուսեյֆայում, Մաանում։ Համայնքի համախմբմանը նպաստում է եկեղեցին, որի հոգևոր պետը նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը, բարեգործական կազմակերպությունները. գործում են դպրոց, դրամատիկ և պարի ինքնագործ խմբեր, երիտասարդական ակումբներ։ Այսօր Հորդանանում բնակվում է 5.000 հայ։ Գործում է 2 Առաքելական և 1 Կաթոլիկ եկեղեցի։