Հայերը Կիպրոսում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
![]() Կիպրոս |
![]() Հայաստան |
Հայերը Կիպրոսում բնակվել են վաղ միջնադարից (4-5-րդ դարեր), երբ այնտեղ եղել են առանձին հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ։ Որպես համայնք՝ այն ձևավորվել է ձևավորվել է 12-րդ դարում։ Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից (1375) և Հայոց ցեղասպանությունից (1915-23) հետո Կիպրոսում հայերի թվաքանակը ստվարացել է։ Ներկայումս կիպրահայերի թիվը կազմում է 4.000 մարդ, ովքեր հիմնականում ապրում են Նիկոսիա և Լարնակա, մասամբ նաև՝ Լիմասոլ, Ֆամագուստա, Պաֆոս քաղաքներում։
Կիպրոսի հայ համայնքի թվաքանակի մասին նմանատիպ ցուցանիշ է հրապարակված նաև Կիպրոսաբնակ հայության համացանցային հանգույցում։ Հայկական սփյուռքի ավանդական կառույցները (դպրոց, եկեղեցի, մամուլ) ակտիվորեն են գործել՝ լինելով հայ համայնքի ինքնակազմակերպման և հայապահպանության արդյունավետ մեխանիզմներ։
Հայերը՝ որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են այդ երկրի հասարակությանը և ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հատկապես հասարակական-քաղաքական կյանքին։ 2006 թվականի մարտի 6-ին հայազգի Մարիոս Գարոյանն ընտրվեց Կիպրոսի խորհրդարանի (Ներկայացուցիչների պալատ) նախագահ։ Նա 2006 թվականի հոկտեմբերի 22-ից Կիպրոսի առաջատար քաղաքական կուսակցություններից մեկի՝ Ժողովրդավարական կուսակցության նախագահն է։
Կիպրոսահայությունն ունի կրոնական համայնքի կարգավիճակ։ Հայ համայնքը Ներկայացուցիչների պալատում ունի 1 ներկայացուցիչ։ Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչն է նշանավոր գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսյանը։ Կիպրական հասարակությանը հայերի ինտեգրվածության մասին է վկայում թեկուզ այն, որ ս.թ. նոյեմբերի 5-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը գլխավորել է Լիմասոլում հայկական դպրոցի բացման արարողությունը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- cyprusarmenians.com. կիպրահայերի կայք
- Կիպրոսի հայկական ազգային կոմիտեի կայք Archived 2011-09-04 at the Wayback Machine.
- Gibrahayer.org. կիպրահայերի կայք Archived 2015-01-31 at the Wayback Machine.
|