Մարիոս Գարոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիոս Գարոյան
Marios Garoyian (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն[1] և Democratic Lineup?[2][3][4]
Կրթություն՝ Պերուջայի համալսարան[5]
Գիտական աստիճան՝ Bachelor's degree in political science?[5]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և քաղաքագետ
Ծննդյան օր մայիսի 31, 1961(1961-05-31)[5] (58 տարեկան)
Ծննդավայր Nicosia Municipality, Կիպրոս[5]
Քաղաքացիություն Flag of Cyprus.svg Կիպրոս[5]
 
Կայք՝ karoyian.com.cy
 
Պարգևներ

Q21666228? և Knight of Cilicia?

Մարիոս Կարապետի Գարոյան (հուն․՝ Μάριος Καρογιάν մայիսի 31, 1961, Նիկոսիա Կիպրոս), կիպրահայ քաղաքական ու պետական գործիչ[6], քաղաքական գիտությունների դոկտոր, Կիպրոսի խորհրդարանի նախկին ղեկավար[7],2006-2013 թվականներն եղել է Դեմոկրատական կուսակցություն առաջնորդ[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիոս Գարոյանը ծնվել է 1961 թվականին, Կարապետ և Օրթանս Գարոյանների ընտանիքում։ Նրանց պապերը եղել են Էրզրումից և Ադանայից, ցեղասպանության ժամանակ փախել են Լիբանան, իսկ հետո հաստատվել Կիպրոսում։ Մարիոսի հայրը եղել է Կիպրոսի ազգային հավաքականի դարպասապահը։ Մարիոսը վաղ տարիքում նույնպես ֆուտբոլ է խաղացել, եղել է տեղի հայկական AYMA թիմի անդամ։ Նախնական կրթությունը ստացել է Նիկոսիայի «Տերա­ Սանտա» դպրոցում: Ծնողները ցանկանում էին, որ նա բժիշկ դառնար, բայց նրան հետաքրքրում էր քաղաքականությունը։ 1979 թվականին Մարիոս Գարոյանը կրթությունը շարունակել է Իտալիայի Պերուջա քաղաքի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում: Իտալիայում կիպրոսցի ուսանողների հետ հիմնում է «Անագենեսի» ասոցիացիան [9]։

Դմիտրի Մեդվեդևը Մարիոս Գարոյանի հետ

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսման ավարտից հետո Գարոյանը որոշել էր զբաղվել ակադեմիական գործունեությամբ, սակայն պաշտոնական այցով Իտալիա մեկնած Կիպրոսի նախագահ Սպիրոս Կիպրիանուն նրան հրավիրում է Կիպրոս՝ գլխավորելու Դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Գարոյանը ընդունել է այդ հրավերը[10]։ 1997 թվականին րնտրվել է կենտրոնական կոմիտեի կուսակցության անդամ, այնուհետև՝ կուսակցության արհմիության քարտուղար։ Կիպրոսի նախագահ Տասսոս Պապադոպուլոսեի ղեկավարման տարիներին եղել է նրա մամլո քարտուղարը։ 2006 թվականի մայիսին ընտրվել է խորհրդարանի անդամ, իսկ հետո՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ: 2008- 2011 թվականներին եղել է Կիպրոսի խորհրդարանի նախագահ։ Լինելով Դեմոկրատական կուսակցության առաջնորդ նա մեծապես կարևորում էր Հայկական հարցը։ Իր ելույթների ժամանակ նա բազմիցս կոչ է արել, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Մարիոս Գարոյանը նշել է․

Aquote1.png Ես միշտ երազել եմ լինել Հայաստանում և տեսնել իմ նախնիների հայրենիքը։ Տատս ու մայրս հաճախ են պատմել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։ Երբ ես ոտք դրեցի հայկական հողին, հոգիս անսովոր կերպով լցվեց, կածես իմ մեջ արթնացավ անտեսնելի ուժեր։ Անմոռանալի զգացմունք։ Վստահ եմ, որ նորից կգնամ Հայաստան[11]։ Aquote2.png
Մարիոս Գարոյանը (ձախից) Վարուժան արքեպիսկոպոսի (կենտրոնում) և Վարդգես Մահտեսյանի (աջից) հետ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո գերագույն հրամանատար» շքանշան, Հունաստանի Հանրապետություն
  • «Ասպետ» շքանշան, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության կողմից
  • «Պատվո մեդալ» Կիպրոսի և Հունաստանի ազգաային նախագծեր իրականացնելու համար

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]