Վարդգես Մահտեսյան
Վարդգես Մահտեսյան հուն․՝ Βαρτκές Μαχτεσιάν | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | գործարար և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Representative of a religious group at House of Representatives of Cyprus? |
Պարգևներ և մրցանակներ |
Վարդգես Մահտեսյան կամ Վարդգէս Մահտեսեան (հուն․՝ Βαρτκές Μαχτεσιάν, նոյեմբերի 13, 1950, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս), կիպրոսահայ քաղաքական գործիչ, մարքեթինգի և կառավարման ոլորտում մեծ փորձով հայտնի գործարար, որը ղեկավարում է Նիկոսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների երկու ընկերություններ՝ International Cable Corporation և Troodos Electric Cables Ltd[1][2]:
2006 թվականից Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդգես Մահտեսյանը ծնվել է Նիկոսիայում ( Կիպրոս ), 1950 թվականի նոյեմբերի 13-ին[3]։ Նիկոսիայի Մելիքյան-Ուզունյան տարրական դպրոցը և Անգլիական ավագ դպրոցը 1970 թվականին ավարտելուց հետո ստացել է բիզնեսի կառավարման դիպլոմ Հարթֆիլդի պոլիտեխնիկական համալսարանում (Հարթֆորդշիր, ՄԹ), որից հետո՝ 1974 թվականին, ստացել է կառավարման մագիստրոսի կոչում։
Նրա մասնագիտական գործունեությունը սկսվել է 1975 թվականին իտալա-հունական մալուխներ արտադրող Cable Corporation-ում՝ որպես Իրանի տարածքային կառավարիչ։ 1978 թվականին տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ սկզբում որպես մարքեթինգի մենեջեր, այնուհետև որպես International Cable Corporation-ի գործադիր տնօրեն և բաժնետեր, պաշտոն, որը նա զբաղեցնում է մինչ օրս՝ պարբերաբար այցելություններ կատարելով տարածաշրջան։
1986 թվականին նա մշտապես վերադարձել է Կիպրոս և ձեռք է բերել Troodos Electric Cables Ltd-ի սեփականությունը[2]։
Հասարակական և քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականների սկզբին եղել է Կիպրոսում Հայ երիտասարդների ասոցիացիայի ( Armenian Young Mens Association (AYMA)) ֆուտբոլային թիմի մարզիչը և մի քանի տարի աշխատել որպես ակումբի նախագահ։
1998-2004 թվականներին եղել է Կիպրոսի Անգլիական դպրոցի կառավարման խորհրդի անդամ (1998-2004 թթ.):
1996-2007 թվականներին ընտրվել է Կիպրոսի Հայոց Առաջնորդարանի Թեմական խորհրդի անդամ։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2006 թվականը որպես հայ կրոնական համայնքի ներկայացուցիչ՝ ստանալով ձայների 52,60%-ը (899) ընդդեմ բժիշկ Վահագն Աթամյանի։
2006 թվականի մայիսի 21-ի Կիպրոսի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ՝ լինելով Հայ կրոնական խմբի անդամ։ ի պաշտոնե (ex officio) խորհրդի անդամ է 2006 թվականի մայիսի 21-ից։ 2011 թվականի մայիսի 22-ին վերընտրվել է (5 տարի ժամկետով) երկրորդ անգամ՝ ապահովելով քվեների 67,67%-ը (1,105) ընդդեմ դոկտոր Անտրանիկ Աշճյանի[3]։ Պաշտոնը զբաղեցնում է առ այսօր[4]։
Նա Ներկայացուցիչների պալատի կրթական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետության 20-ամյակի առթիվ 2011 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի պատգամավոր Վարդգես Մահտեսյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» հեղինակավոր մեդալով՝ պետական, հասարակական և քաղաքական նշանակալի գործունեության համար[5]։ Արարողությանն հաջորդել է ընդունելություն բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների և այլ հյուրերի մասնակցությամբ[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդգես Մահտեսյանն ամուսնացած է Լիբանանից Մեգգի Սահակյանի հետ և 2006 թվականի տվյալներով ունի մեկ որդի՝ Վիգեն (15 տարեկան) և մեկ դուստր՝ Կարլա (12 տարեկան)[3][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Homepage | Troodos Electric Cables». www.troodoselectric.com.cy. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 2,0 2,1 Lazarian, Emil (03/24/2006). «Gibrahayer. VARTKES MAHDESSIAN TO CONTEST ARMENIAN MP POST IN MAY ELECTIONS».(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 «Mr. Mahdessian Vartkes | CYPRUS ARMENIANS | GIBRAHAYER». www.cyprusarmenians.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Parliament Of Cyprus». web.archive.org. 2019 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «MP VARTKES MAHDESSIAN: MKHITAR KOSH MEDAL | Community News | CYPRUS ARMENIANS | GIBRAHAYER».
- ↑ «MP VARTKES MAHDESSIAN: MKHITAR KOSH MEDAL» (PDF). CYPRUS ARMENIANS-GIBRAHAYER. 2011 թ․ սեպտեմբերի 24.
- ↑ «Mr. Mahdessian Vartkes | CYPRUS ARMENIANS | GIBRAHAYER».