Հայ երիտասարդների ասոցիացիա (Կիպրոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ երիտասարդների ասոցիացիա
Տեսակֆուտբոլային ակումբ
Երկիր Կիպրոս
ՀապավումΑΫΜΑ
Հիմնադրված1934
Գլխադասային գրասենյակՆիկոսիա, Կիպրոս
Անվանված էՆիկոսիա

Հայ երիտասարդների ասոցիացիա (AYMA - Armenian Young Men's Association), Նիկոսիայում Կիպրոսի հայ համայնքի կարևորագույն միավորումներից մեկը, հայերի մշակութային և մարզական ակումբ։ Հիմնադրվել է 1934 թվականին[1] հայկական թաղամասում՝ հայ երիտասարդների կողմից։ Գույները՝ սև ու սպիտակ։ Առաջին նախագահն էր Անանիաս Մահտեսյանը։

ABMA-ի ստեղծումը Կիպրոսի հայերի շրջանում համայնքային ոգու առաջին արտահայտություններից էր երիտթուրքերի կողմից կրած ցեղասպանության պատճառով կղզի ժամանելու ալիքից հետո[1]։

Ակումբն ունի սկաուտական շարժում՝ AYMA 77-րդ սկաուտները, որը Կիպրոսի սկաուտական շարժման մաս է կազմում։ Ակումբում գործում է Ֆուտբոլի մանկապատանեկան ակադեմիա։ Նախկինում գործել են հոկեյի, տեգախաղի և սեղանի թենիսի թիմեր[2]։

Հայ-կիպրական ազգային, մշակութային և հասարակական կյանքի կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

AYMA-ի շենքը Ստրովոլոսում (Նիկոսիա)

AYMA-ն համարվում է հայ-կիպրական մշակութային և հասարակական կյանքի գլխավոր կենտրոններից մեկը։ Նրա տարածքը գտնվում է Ստրովոլոսում (Նիկոսիա), Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում։ Նույն շենքում են գտնվում Կիպրոսի Հայ Դատի հանձնախումբը (1965), Հայ Երիտասարդաց Դաշնակցության տեղական մասնաճյուղը (1977), Ազատամարտի երիտասարդական կենտրոնը (1986), Հունաստանի Հայ Օգնության Միության մասնաճյուղը (ՀՕՄ, 1988) և Հայ Կրթական և Կիպրոսի մշակութային միություն (Համազգային, 1949/1999), ՀՅԴ կուսակցության բոլոր մասնաճյուղերը[3][4]։

AYMA-ի տարածքում և/կամ նրա հետ փոխկապակցված միությունների կողմից կազմակերպվում են տարբեր սոցիալական, մշակութային և բարեգործական միջոցառումներ, ինչպիսիք են լանչերը, ելույթները, ցուցահանդեսները, դրամահավաքները և այլն։ համայնքը հավաքվում է հանգստանալու, զրուցելու և թղթախաղ, բիլիարդ և սեղանի այլ խաղեր (թավլի[5]) խաղալու համար։ Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը կազմակերպում է ամառային ճամբարներ, իսկ Համազգայինը՝ պարային և թատերական ներկայացումներ, ինչպես նաև արվեստի ցուցահանդեսներ։

2009 թվականի վերջին ակումբը վերանորոգվել և ընդլայնվել է, և պաշտոնապես բացվել 2010 թվականի փետրվարի 28-ին հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի կողմից։ 2002 թվականի ապրիլի 28-ին Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը բացել է մի կոթող՝ Սիրիայի Դեր Զոր անապատի նահատակների ոսկորների մնացորդներով[6]։

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տարիներին մասնակցել է ընկերական խաղերի, մինչև Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիային (հուն՝ Κυπριακή Ομοσπονδία Ποδοσφαίρου, ΚΟΠ) միանալը։ Այսօր ակումբը մասնակցում է Նիկոսիայի սիրողական առաջնություններին և Կիպրոսի մարզային առաջնություններին։

Մասնակցություններ 1-ին դիվիզիոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

AYMA-ն միացել է Կիպրոսի Ֆուտբոլային ֆեդերացիային (ΚΟΠ) 1945 թվականին։ 1947 թվականին մասնակցել է Կիպրոսի 1-ին դիվիզիոնում՝ գրավելով 4-րդ հորիզոնականը, իսկ Կիպրոսի գավաթի առաջնությունում հասել է կիսաեզրափակիչ, որտեղ դուրս է մնացել Լիմասոլի ΑΈΛ (հուն. Αθλητική Ένωση Λεμεσού) սպորտային ակումբին։ Հաջորդ մրցաշրջանում (1948-1949) AYMA-ն զբաղեցրեց 6-րդ տեղը, իսկ երկրորդ անգամ անընդմեջ հասել է գավաթի կիսաեզրափակիչ՝ կրկին պարտվելով ΑΈΛ -ին։ Սրանք նրա լավագույն մասնակցություններն էին Կիպրոսի ֆուտբոլի 1-ին դիվիզիոնում, հաջորդ խաղերում այն գրավել է վերջին հորիզոնականները։

1949-1950 թվականների առաջնությունը վատագույններից մեկն էր AYMA-ի համար, քանի որ այն զբաղեցրել է 8-րդ և վերջին տեղը. գավաթում կրկին հասել է կիսաեզրափակիչ՝ պարտվելով Պեզոպորիկոսի ֆուտբոլային ակումբին։ Անկումը շարունակվեցլ է նաև 1950-1951 թվականների ընթացքում՝ գրավելով 7-րդ նախավերջին հորիզոնականը և առաջին շրջանում դուրս մնալով գավաթից։ 1951-1952 թվականներին կրկին 7-րդ տեղում է եղել և գավաթի առաջին շրջանից դուրս է եկել, 1952-1953-ին՝ 8-րդ և 1953-1954-ին՝ 9-րդ տեղ։ 1954-1955 թվականներին այն զբաղեցրել է 8-րդ տեղը, 1955-1956 թվականներին՝ 9-րդը, իսկ 1-ին դիվիզիոնում նրա վերջին ներկայությունը եղել է 1960-1961 թվականներին՝ ավարտվելով 13-րդ՝ վերջին տեղը։

Ընդհանուր առմամբ, այն ունեցել է 11 մասնակցություն և 176 խաղում՝ 23 հաղթանակ, 126 պարտություն և 27 ոչ-ոքի։ Փաստորեն, 1953 և 1962 թվականների առաջնություններում այն հաղթանակ չի ունեցել։

Հոկեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

AYMA-ն եղել է հոկեյի պիոները Կիպրոսում, մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած բոլոր երեք առաջնություններին՝ հաղթելով մեկում։ Այն նաև աչքի է ընկել միջազգային ընկերական խաղերին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ekloges.com.cy:A.Y.M.A (Armenian Young's Men Association)». web.archive.org. 2005 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Κυβερνητική πύλη διαδικτύου, Η Κύπρος μας – Θρησκευτικές Ομάδες – Αρμένιοι». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  3. Hadjilyra, Alexander-Michael (May 2009). «Book The Armenians of Cyprus» (PDF). Kalaydjian Foundation. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  4. Hadjilyra, Alexander-Michael (May 2009). «Booklet on the Armenians of Cyprus». Kalaydjian Foundation. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  5. «Tavli (Greek Backgammon)». www.bkgm.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  6. «The Armenians of Cyprus» (PDF). էջ 31.