Jump to content

Հայ օգնության միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ օգնության միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
ԿարգախոսWith The People, For The People
Հիմնադրված1910
Գլխադասային գրասենյակԲոստոն, ԱՄՆ
ՀիմնադիրԱկնունի
Կայքars1910.org

Հայ օգնության միություն (ՀՕՄ, Armenian Relief Society), կանանց անկախ բարեգործական կազմակերպություն։ ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների հասարակական լրատվության դեպարտամենտի անդամ։ 17 երկրներում ունի մասնաճյուղեր՝ ավելի քան 16 հազար անդամով։ Հիմնադրվել է 1909 թվականին, դաշնակցություն կուսակցության աչքի ընկնող գործիչ է. Ակնունու (Խ. Մալումյան) ջանքերով, ԱՄՆ-ի հայ կանանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ, «Դաշնակցության Կարմիր խաչի» մեջ։ Առաջին համա գումարում (1915) ներկայացված էր ԱՄՆ-ի և Կանադայի կազմակերպության 33 մասնաճյուղ։ Երկրորդ համագումարում (1919), հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է պետական Կարմիր խաչ, որոշում է ընդունվել միավորվել նրա հետ, և վերանվանվել է «Հայաստանի Կարմիր խաչ», Հանրապետության անկումից հետո (1920 թվականի նոյեմբերին) կազմակերպությունը կոչվել է հայկական Կարմիր խաչ։ 1915 թվականից կազմակերպել է բազմակողմանի օգնություն (ապահովել բնակարանով, աշխատանքով, հիմնել հիվանդանոցներ, որբանոցներ, ծերանոցներ, կազմակերպել անվճար սնունդ) տարբեր երկրներում ապաստանած գաղթական հայերին։ 1920-ական թվականներին մեծ աշխատանք է ծավալել տարբեր երկրներում հայ համայնքների ազգ-մշակութային կյանքի կազմակերպման ուղղությամբ։ Կազմակերպության ամերիկյան կենտրոնի շուրջը միավորվել են Ֆրանսիայի, Հունաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Իրանի, Ռումինիայի, Սիրիայի, Լիբանանի մասնաճյուղերը։ Կազմակերպության միջոցներով ստեղծվել են հայկական դպրոցներ, հոգևոր ճեմարաններ, առողջապահ, կենտրոններ և այլն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-45) մասնաճյուղերը համագործակցել են միջազգային Կարմիր խաչի հետ։ 1946 թվականից կազմակերպությունը վերանվանվել է Հայ օգնության միություն։ 1960-ական թվականներից սկսած, սփյուռքի սոցիալ-տնտեսական ինքնահաստատման պայմաններում, Հայ օգնության միություն-ի հիմնական գործը հայկական հանրակրթական և մեկօրյա դպրոցների ստեղծումն է. 1980-ական թվականների կեսին տարբեր երկրներում մասնակցել է հայկական շուրջ 90 միջնակարգ դպրոցների ֆինանսավորմանը, հովանավորել լսվելը քան 70 մեկօրյա դպրոցների։ Հայ օգնության միությունը ամեն տարի 3 հազար կրթաթոշակ է տալիս հայ ուսանողներին ու աշակերտներին։ Միության պաշտոնաթերթն է «Հայ սիրտը»։ Հայ օգնության միությունը օգնություն է ցուցաբերում 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Հայաստանին։ 1990 թվականից կազմակերպել է իր մասնաճյուղերը նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, աշխատանք ծավալել Արցախի համար մարտնչող ազատամարտիկների բուժման, օգնության ուղղությամբ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 129
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։