Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ Ավարտել է ԹիֆլիսիՆերսիսյան դպրոցը (1883), հետագայում ուսումը շարունակել Ժնևում։ Աշխատակցել է «Մշակին», եղել խմբագրության քարտուղարը, Գ. Արծրունու գաղափարների ջերմ պաշտպանն ու օգնականը։ 1899 թվականին Ժնևում աշխատել է «Դրոշակի» խմբագրությունում, ուր տպագրվել է նրա «Կովկասյան խաբրիկներ» հոդվածաշարը՝ Է. Ակնունի ստորագրությամբ։
Եղել Է Քրիստափոր Միքայելյանի աջակիցներից, քարոզչական մեծ աշխատանք է կատարել Եվրոպայում ի նպաստ Հայ դատի։ Եռանդուն մասնակցել է ՀՀԴ կուսակցության 1907 թ. Վիեննայի IV ընդհանուր ժողովին, որից հետո նրա ջանքերով և մասնակցությամբ Փարիզում գումարվել Է Օսմանյան կայսրության բոլոր ընդդիմադիր կազմակերպությունների խորհրդաժողով (որը և նախապատրաստեց Օսմանյան կայսրության սահմանադրության հռչակումը)։ 1908 թվականին ավելի է աշխուժացել Կ. Պոլսում նրա հասարակական, քաղաքական գործունեությունը։ 1910-1911 թթ. քարոզչությամբ հանդես է եկել Հյուսիսային. Ամերիկայում, Եգիպտոսում, Լիբանանում, Զմյուռնիայում, Էրզրումում, որտեղ 1914 թվականի օգոստոսին մասնակցել է ՀՀԴ կուսակցության VIII ընդհանուր ժողովին)։ 1915 թվականի ապրիլի 24-ի երեկոյան ձերբակալվել ու աքսորվել է։ Սպանվել է աքսորի ճանապարհին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։