Թովմաս Կետիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թովմաս Կետիկյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1876
Ծննդավայրգ. Կրման
Խոտորջուրի գավառ
Արևմտյան Հայաստան
Մահացել էմայիսի 13, 1915
Մահվան վայրԿարին
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր, թարգմանիչ

Թովմաս Կետիկյան (սեպտեմբերի 13, 1876, գ. Կրման, Խոտորջուրի գավառ, Արևմտյան Հայաստան - մայիսի 13, 1915, Կարին), հայ բանասեր, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թվականից սովորել է Վիեննայի Մխիթարյանների մոտ, 1895 թվականին դարձել միաբանության անդամ։ 1901-1906 թվականներին խմբագրել է «Հանդես ամսօրյա»-ն։ Ուսուցիչ է եղել Պոլսի և Կարինի Մխիթարյան վարժարաններում։ Կետիկյանը հոդվածներ է տպագրել «Հանդես ամսօրյա»-ում («Պարսից աշխարհը ըստ Մտոյն Մովսիսի Խորենացվո Աշխարհագրութեան», 1902 թվական, JSP 12, «Ծաղկեփունջ», 1904 թվական)։ Կատարել է թարգմանություններ գերմաներենից (Հ. Մարկվարտ, «Հայ բդեաշխք», 1903 թվական, Հ. Պետերսոն, «Հայերեն և դրացի լեզուները», 1907 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 389