Ժամանակի պարբերական մամուլում տպագրել է հրապարակախոսական հոդվածներ։ Առանձին գրքերով լույս է ընծայել՝ «Ժողովրդի բանաստեղծ Գամառ-Քաթիպան», «Հարկերը Տաճկաստանում», «Հայկական շարժման պատճառները», «Ինչ է ազգությունը» (Կ. Պոլիս, 1912), «Տառապանքի գիշերը», «Հին արևելք» (1914) և այլն։ Զոհվել է եղեռնի օրերին[3]։
Գարեգին Խաժակը գտնում էր, որ հայերի համար, որոնք դեռ չեն լուծել ազգային հարցը, դասակարգային պայքարը վաղաժամ է, որ յուրաքանչյուր ազգի բանվոր դասակարգ պետք է հետևի իր ազգային շահերին։ Գարեգին Խաժակի դեմ հրապարակախոսական ելույթներ են ունեցել հայ մարքսիստներ Ստեփան Շահումյանը, Սարգիս Կասյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 703)։