Ծնվել է Խարբերդի շրջանիԻջմե գյուղում։ Փոքր հասակից տեղափոխվել է Պոլիս, սովորել Խորենյան դպրոցում։ Ավարտելով ուսումը՝ զբաղվել է մանկավարժական աշխատանքով, բաց արել թաղային մանկապարտեզ։ Մասնակցել է 1896 թվականի քաղաքական ցույցին, փախել Ռումինիա, այնտեղից՝ Լոնդոն։ Ապա՝ մեկնելով Բուլղարիա, հրատարակել է «Վերածնություն» շաբաթաթերթը, որը հետո շարունակել է Փարիզում «Ապագա» անունով։ Օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը ձերբակալվել է և նահատակվել[1][2]։