Սմբատ Բյուրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Սմբատ Բյուրատ
Սմբատ Բյուրատ.jpg
Ծնվել է մարտի 15, 1862({{padleft:1862|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:15|2|0}})[1]
Ծննդավայր Զեյթուն, Մարաշ, Մարաշի նահանգ, Թուրքիա
Վախճանվել է ապրիլի 26, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:26|2|0}})[1] (53 տարեկանում)
Վախճանի վայր Այաս, Անկարա, Թուրքիա
Մասնագիտություն արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, խմբագիր և լրագրող
Լեզու Հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան և Փարիզի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ «Յըլտզե Սասուն»
«Սասունեն ետքը»
«Իննսունվեցը»
Աշխատավայր Փյունիկ, Նոր օր և Մանզումեի էֆքյար
Սմբատ Բյուրատ Վիքիդարանում

Սմբատ Բյուրատ (Տեր Ղազարյանց, (1862, մարտի 15, Զեյթուն - 1915, ապրիլի 26, Այաս), հայ արձակագիր, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Զեյթունում, կրթությունն ստացել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, որն ավարտել է 1880 թվականին, վերադարձել հայրենիք, նշանակվել Մարաշի Կիլիկյան ընկերության դպրոցի տնօրեն։ Այնուհետև պաշտոնավարել է Զեյթունի միացյալ ընկերության կենտրոնական վարժարանում։ 1880 թվականից սովորել է Սորբոնի համալսարանում։ 1885 թվականին Սիս քաղաքում բաց է արել վարժարան, սակայն կարճ ժամանակից փակել է և տեղափոխվել Պոլիս, զբաղվել գրականությամբ։ Եղել է հնչակյան կուսակցության անդամ։ 1896 թվականի կոտորածներից հետո ընտանիքով փախել է Եգիպտոս, Կահիրեում հիմնադրել «Կեդրոնական կրթարան» վարժարանը, հրատարակել «Փյունիկ» կիսամյա պարբերականը, ապա՝ «Նոր օր»։

1907 թվականին մեկնել է Ռումինիա, իսկ օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել Պոլիս, խմբագրել «Մանզումեի էֆքյար» օրաթերթը, այնտեղ տպագրելով «Բանտե բանտ» վեպը, որ առանձին գրքով լույս է տեսել 1910 թվականին։ 1909-1910 թթ. հրատարակել է «Բուրգերեն», «Ավարայրրի արծիվը», «Վեղարավոր հերոսը», «Զեյթունցի վարդապետը» երկերը, ապա՝ ծավալուն վեպեր՝ «Յըլտզե Սասուն», «Սասունեն ետքը», «Իննսունվեցը» վեպերը, որոնք լույս են տեսել 1910-1912 թթ.։ Նրա գրչին են պատկանում նաև «Ազատության համար», «Զեյթունի վրեժը», «Որդեսպան ծնողքը», «Վերջին բերդը», «Արյունի ճամբուն վրա», «Արյունի ձորը» և այլ վեպեր։

Գրել է նաև պատմական աշխատություններ, ինչպես՝ «Հայկական ընդհանուր պատմություն» (1912), «Արևելյան խնդիր» (1914) և այլն։ Ժամանակին հայ մամուլում տպագրել է բազմաթիվ հոդվածներ սեփական ստորագրությամբ և Հայկ, Լևոն, Ապտակ, Թաթ, Մտրակ, Խայթոց, Լեռնորդի և այլ ծածկանուններով։

1997 թվականին Երևանի №125 միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Սմբատ Բյուրատի անունով[2]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանվել է 1915 թվականին Պոլսի հայ մտավորականների հետ միասին։ Անտիպ երկերից «Լեռնականի մը հուշատետրը» հետմահու լույս է տեսել «Բազմավեպ» պարբերականում, 1931-1932 թվականներին։[3]

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աւարայրի արծիւը կամ Վարդանանք (ողբերգութիւն), Կ. Պոլիս, 1909, 96 էջ:
  • Բանաստեղծական երկեր, Կ. Պոլիս, 1909, 48 էջ:
  • Ելտըզէ Սասուն, հատ. Ա–Ե, Կ. Պոլիս, 1910, 1308 էջ:
  • Զեյթունցի վարդապետը կամ Գրիգորիս Ծ. վ. Աբարդեանց, Կ. Պոլիս, 1910, 40 էջ:
  • Ազատութեան համար: Զեյթունի վրէժը, հատ. Ա–Բ, Կ. Պոլիս, 1911, 960 էջ:
  • Բանտէ բանտ, հատ. Ա–Ե, Կ. Պոլիս, 1910–1911, 1048 էջ:
  • Իննսունվեց (արիւնի մէջէն), հատ. Ա–Զ, Կ. Պոլիս, 1910–1911, 1560 էջ:
  • Տէմիր Մուշլու (մշեցի կնոջ մը կեանքէն), Կ. Պոլիս, 1911, 28 էջ:
  • Սասունէն ետքը, հատ. Ա. Դիակապուտները, Կ. Պոլիս, 1911, 236 էջ:
  • Սասունէն ետքը, հատ. Բ. Դէպի Եըլտըզ, Կ. Պոլիս, 1911, 272 էջ:
  • Ելտըզի պօմպան, հատ. Ա–Բ, Կ. Պոլիս, 1912, 640 էջ:
  • Հայկական ընդհանուր պատմութիւն, Կ. Պոլիս, 1912, 296 էջ:
  • Որդեսպան ծնողքը, Կ. Պոլիս, 1912, 232 էջ:
  • Վերջին բերդը (կտտացող վէրքեր հայութեան սրտէն), Կ. Պոլիս, 1910, 185 էջ:
  • Տէմիր Մուշլու (մշեցի կնոջ մը կեանքէն), Պուքրէշ, 1916, 32 էջ:
  • Արեւելեան խնդիր եւ Հայկական հարցը, Կ. Պոլիս, 1919, 48 էջ:
  • Արիւնի ձորը, Կ. Պոլիս, 1919, 61 էջ:
  • Միւքէմմէլ եէմէք քիթապը, Կ. Պոլիս, 1926, 320 էջ:
  • Բանտէ բանտ, հատ. Ա–Ե, Կ. Պոլիս, 1927, 1024 էջ:
  • Վերջին բերդը (կտտացող վէրքեր հայութեան սրտէն), Հալէպ, 1929, 188 էջ:
  • Որդեսպան ծնողքը, Աղէքսանդրիա, 1932, 312 էջ:
  • Աւարայրի արծիւը կամ Վարդանանք (ողբերգութիւն), Պէյրութ, 1933, 76 էջ:
  • Իննսունվեց (արիւնի մէջէն), հատ. Ա–Զ, Աթէնք, 1934, 1488 էջ:
  • Լեռներու տիրուհին, Աղէքսանդրիա, 1934, 215 էջ:
  • Ելտըզի պօմպան, Աղէքսանդրիա, 1935, 232 էջ:
  • Ելտըզէ Սասուն, Աղէքսանդրիա, 1935, 712 էջ:
  • Կենսագրութիւն Տիգրան Երկաթ-ի, Աղէքսանդրիա, 1935, 96 էջ:
  • Ազատութեան համար: Զեյթունի վրէժը, հատ. Ա–Բ, Աղէքսանդրիա, 1938, 456 էջ:
  • Վարդանանք, Ռիչմոնդ, 1967, 64 էջ:
  • Երկեր (չափածո, արձակ և դրամատիկական գործեր), Երևան, 2001, 348 էջ:
  • Սմբատ Բյուրւստի վիպաշխարհը (Վեպերի վերապատումներ, քննություն, բնագրեր), Երևան, 2002։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #140747958 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Սմբատ Բյուրատի անվան Երևանի №125 միջնակարգ դպրոց
  3. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 200 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]