«Նոր օր», ազգային, բանասիրական ու քաղաքական եռօրյա լրագիր։ Կահիրեի հայ գաղութի լսարան-ընթերցարանի հրատարակություն։ Լույս է տեսել 1899-1901 թվականներին, Կահիրեում։ Խմբագիր՝ Մ․ Բյուրատ։ Տպագրել է նյութեր գաղթավայրի հայ կյանքի վերաբերյալ, արտատպություններ Եգիպտոսի քաղաքական իրադրության մասին։ Անդրադարձել է Ռուսաստանի ուսանողական հուզումներին, Անգլիայի գաղութատիրական ձգտումներին՝ Աֆրիկայի հարավում, Թուրքիայի ներքին կացությանը։ Տեղ է հատկացրել նաև գրական֊գեղարվեսաական, հրապարակախոսական նյութերին, տպագրել Ա․ Ֆրանսի՝ հայ որբերին նվիրված հոդվածը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 373)։