Գեղամ Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղամ Բարսեղյան արմտ. հայ.՝ Գեղամ Բարսեղեան | |
|---|---|
| Ծնվել է | 1883[1][2][3] |
| Ծննդավայր | Գեդիկփաշա, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
| Վախճանվել է | 1915[1][2][3] |
| Վախճանի վայր | Այաշ, Օսմանյան կայսրություն |
| Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, գրական քննադատ, բանաստեղծ, խմբագիր և լրագրող |
| Լեզու | հայերեն |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Պեզճյան մայր վարժարան[2] և Կեդրոնական վարժարան (1896)[2] |
| Կուսակցություն | ՀՅԴ |
| Աշխատավայր | Ազատամարտ[2], Մեհյան, Ազդակ և Սուրհանդակ |
| Գեղամ Բարսեղյան Վիքիդարանում | |
Գեղամ Բարսեղյան (1883[1][2][3], Գեդիկփաշա, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1915[1][2][3], Այաշ, Օսմանյան կայսրություն), հայ արձակագիր, բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Մեսրոպյան և Պեզճյան վարժարաններում, ապա ուսումը շարունակել Կեդրոնական վարժարանում, որն ավարտելուց հետո վարել է զանազան պաշտոններ։ Աշխատակցել է մի շարք պարբերականների։ 1912 թվականի Բալկանյան պատերազմի օրերին մեկնել է արտասահման, շրջել մի քանի երկրներում։ Փարիզում կարճ ժամանակ հետևել է համալսարանի դասընթացներին, ապա վերադառնալով Կ. Պոլիս` շարունակել գրական-հրապարակախոսական գործունեությունը։ 1909-1915 թվականներին եղել է «Սուրհանդակ» և «Ազատամարտ» թերթերի գլխավոր խմբագիրը։ 1914 թվականին Հակոբ Օշականի հետ միասին խմբագրել է «Մեհյան» գրական հանդեսը։
1915 թվականին ձերբակալվել է Կ. Պոլսի մտավորականների հետ և նահատակվել։ Նրա լավագույն գործերը լույս են տեսել Փարիզում 1931 թվականին՝ «Նահատակ գրագետների բարեկամներ» մատենաշարով[4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամբողջական գործը, Փարիզ, 1931։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 190.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Բարսեղյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Բարսեղյան» հոդվածին։ |
| ||||||||
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 337)։ |
- 1883 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- 1915 մահեր
- ՀՅԴ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- Թուրքահայ արձակագիրներ
- Թուրքահայ բանաստեղծներ
- Թուրքահայ լրագրողներ
- Թուրքիայում սպանված լրագրողներ
- Հայ գրաքննադատներ
- Հայ խմբագիրներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայալեզու գրողներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայոց ցեղասպանության զոհեր
- Օսմանյան կայսրության կրթական գործիչներ