Ակնունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խաչատուր Մալումյանից)
Jump to navigation Jump to search
Ակնունի
Դիմանկար
Ծնվել է1863[1][2]
ԾննդավայրՄեղրի[3]
Մահացել է1915[1][2]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց և Ժնևի համալսարան
Մասնագիտությունլրագրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԴրօշակ, Մշակ (թերթ) և Հայ օգնության միություն
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Khachatur Malumian Վիքիպահեստում

Էդվարդ Ակնունի (իսկական անունը՝ Խաչատուր Մալումյան, 1863[1][2], Մեղրի[3] - 1915[1][2], Մեծ Եղեռնի զոհ), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1883), հետագայում ուսումը շարունակել Ժնևում։ Աշխատակցել է «Մշակին», եղել խմբագրության քարտուղարը, Գ. Արծրունու գաղափարների ջերմ պաշտպանն ու օգնականը։ 1899 թվականին Ժնևում աշխատել է «Դրոշակի» խմբագրությունում, ուր տպագրվել է նրա «Կովկասյան խաբրիկներ» հոդվածաշարը՝ Է. Ակնունի ստորագրությամբ։

Եղել Է Քրիստափոր Միքայելյանի աջակիցներից, քարոզչական մեծ աշխատանք է կատարել Եվրոպայում ի նպաստ Հայ դատի։ Եռանդուն մասնակցել է ՀՀԴ կուսակցության 1907 թ. Վիեննայի IV ընդհանուր ժողովին, որից հետո նրա ջանքերով և մասնակցությամբ Փարիզում գումարվել Է Օսմանյան կայսրության բոլոր ընդդիմադիր կազմակերպությունների խորհրդաժողով (որը և նախապատրաստեց Օսմանյան կայսրության սահմանադրության հռչակումը)։ 1908 թվականին ավելի է աշխուժացել Կ. Պոլսում նրա հասարակական, քաղաքական գործունեությունը։ 1910-1911 թթ. քարոզչությամբ հանդես է եկել Հյուսիսային. Ամերիկայում, Եգիպտոսում, Լիբանանում, Զմյուռնիայում, Էրզրումում, որտեղ 1914 թվականի օգոստոսին մասնակցել է ՀՀԴ կուսակցության VIII ընդհանուր ժողովին)։ 1915 թ. ապրիլի 24ի երեկոյան ձերբակալվել ու աքսորվել է։ Սպանվել է աքսորի ճանապարհին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակնունի Էդուարդ, Բողոքի ձայն, Պոսթըն, 1911, 102 էջ։
  • Ակնունի Էդուարդ, Դէպի կռիւ, Ժընեւ, 1904, 275 էջ։
  • Ակնունի Էդուարդ, Դէպի Երկիր, Պոսթըն, 1911, 32 էջ, Երեւան, 2002, 32 էջ։
  • Ակնունի Էդուարդ, Կովկասեան վէրքեր, առաջին հատ., Ժընեւ, 1903, 368 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1028909438 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png