Հակոբ Թերզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Թերզյան
Թերզյան Հակոբ Հարությունի
Db Hagop Terzian1.jpg
Ծնվել է 1879
Ծննդավայր Օսմանյան կայսրություն Հաճըն, Օսմանյան կայսրություն
Մահացել է 1915
Մահվան վայր Այաս, Թուրքիա
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ազգություն հայ
Կրոն քրիստոնյա
Մասնագիտություն բանասեր, դեղագործ, հրապարակախոս
Hagop Terzian Վիքիպահեստում

Թերզյան Հակոբ Հարությունի (1879 - 1915), հայ հրապարակախոս, բանասեր, դեղագործ։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1879 թվականի օգոստոսի 22-ին, Ադանայի նահանգի Մարաշի գավառի Հաճընի գավառակի կենտրոն Հաճըն քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև սովորել Ադանայի Ազգային վարժարանում, ավարտել Հիսուսյանների Ադանայի վարժարանը։ 1897 թ. մեկնել է Կ. Պոլիս։ 1900 թ. ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և դեղագործի վկայական ստացել։ 1908 թ. եղել է Ադրիանապոլիս քաղաքի «Մեր­քե­զի» («Կենտ­րո­նա­կան») դեղատան տնօրենը։ Եղել է ճանաչված հրապարակախոս, զբաղվել է նաև գրական գործունեությամբ, բանասիրությամբ, լուսանկարչությամբ։ Միաժամանակ եղել է նաև ճանաչված փաստաբան։ Կ. Պոլսի հայկական պարբերականներում տպագրված իր հրապարակախոսական և բանասիրական հոդվածները ստորագրել է Յակթեր, Հմայեակ, Յիթօ, Տաւրոս, Թղթակից ծածկանուններով։ 1909 թ. ապրիլին Կիլիկիայում տեղի ունեցած հայկական կոտորածների ժամանակ եղել է Ադանայի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։ Մազապուրծ լինելով կոտորածից՝ վերադարձել է Կ. Պոլիս։ Կ. Պոլսի Կում կափու թաղամասում ունեցել է «Ադա­նա» անունով սեփական դեղատունը։ Եղել է հնչակյան գործիչ։ 1912 թ. Կ. Պոլսում հրատարակել է «Կի­լի­կի­ոյ աղէ­տը. ակա­նա­տե­սի նկա­րագ­րու­թիւն­ներ» 5 հատորով ծավալուն աշխատությունը, որում հանգամանորեն նկարագրել է 1909 թ. Կիլիկիայի կոտորածը՝ վիճակագրական տվյալներով։ Աշխատությունը ներկայացվել է Իզմիրյանց գրական մրցանակին, սակայն օսմանյան կառավարությունն ամբողջ տպաքանակը բռնագրավել է։ Հակոբը կարողացել է այդ գրքի մի քանի հարյուր օրինակ փախցնել և թաքցնել իր տան առաստաղների արանքներում։ Այդ մասին իմացել է նրա եղբայր Տիրան Թերզյանը։ 1915 թ. Հաճընում և Ադանայում հաջորդաբար ունեցել է սեփական դեղատներ ու դեղագործ աշխատել։ 1915 թ. ապրիլին Կ. Պոլսում ձերբակալվել է և աքսորվել Այաշ, այնուհետև՝ Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Ձերբակալությունից հետո կառավարության ներկայացուցիչները նրա դեղատունը կողոպտել են և դուռը կնքել։ 1915 թ. ապրիլի 24-ին, գաղթի ճանապարհին, Չանղըրըից դուրս, Անկարայի մոտակայքում սրախողխող է արվել ընկերոջ՝ բժիշկ Միսքճյանի հետ միասին՝ մոտ 35 տարեկանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Արուեստ լուսանկարչութեան, Կ. Պոլիս, 1905։

2. Ատանայի կեանքը, Կ.Պոլիս, 1909 (1911)։

3. Կիլիկիոյ աղէտը. ականատեսի նկարագրութիւններ, 5 հատորով, (պատկերազարդ), Կ. Պոլիս, 1912։

4. Հաճընի գաւառաբար- բառը, ձեռագիր, անտիպ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Թէրզեան Յակոբ Յ., Կիլիկիոյ աղէտը, Կ. Պոլիս, 1912։

2. Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։

3. Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։

4. Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։

5. Ստեփանյան Գառնիկ, Կենսագրական բառարան, հ. Ա., Երևան, 1973։

6. Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։

7. Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։

8. Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։

9. Մազմանեան Վրոյր, Յուշեր Եւ Վկայութիւններ, Անթիլիաս, 1991, 345 էջ

10. Հայկական հարց, հանրագիտարան, Երևան, 1996։

11. Օտեան Երուանդ, Մեր երեսփոխանները, մեր Ազգային ժողովը, Երեւան, 1999։

12. Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

13. Ավագ յան Կար ին ե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։

14. Քոչարյան Վահան, Հայ լուսանկարիչներ, Երևան, 2007։

15. Ավագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12

16. Սիմոնյան Հրաչիկ, Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ), Երևան, 2009։

17. Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ։

18. Իսկահատեան Հ.,Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ

19. ՀՑԹԻՖ, ֆ-49, ծ-13, պ-14։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։