Տիրան Թերզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիրան Թերզյան
ԾննդավայրՀաճըն
Մահացել է15 հոկտեմբերի, 1920
Մահվան վայրՀաճըն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Տիրան Թերզյան (Հաճըն - 15 հոկտեմբերի, 1920, Հաճըն), հայ բժիշկ, գյուտարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար Հակոբ Թերզյանի եղբայրն է։ Իմացել է, որ Հակոբ Թերզյանը իրենց տան առաստաղի արանքներում թաքցրել է իր հեղինակած «Կի­լի­կի­ոյ Աղէ­տը» գրքի մի քանի հարյուր օրինակներ, ինչպես նաև զենքեր՝ վեցհարվածանի ատրճանակ, փամփուշտներ։

Տիրան Թերզյանը ծնվել է Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքում։ Բժշկական կրթություն է ունեցել։ Եղել է բժիշկ և գյուտարար։ 1920 թվականի հոկտեմբերի 15-ին մասնակցել է Հա­ճը­նի ինք­նա­պաշտ­պա­նու­թյա­նը և զոհվել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մազմանեան Վրոյր, Յուշեր Եւ Վկայութիւններ, Անթիլիաս, 1991, 345 էջ։
  • Գրիգոր Գրաճեան, Ինկաւ Հաճընը, Կ’ապրի Հաճընցին, Պէյրութ, 25 Հոկտեմբեր 2010։
  • Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։