Հաճըն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Հաճըն
թուրք.՝ Saimbeyli
Saimbeyli, Adana.JPG
Կոորդինատներ: 37°48′0″ հս․ լ. 35°57′0″ ավ. ե. / 37.80000° հս․. լ. 35.95000° ավ. ե. / 37.80000; 35.95000
Երկիր Թուրքիա Թուրքիա
Նահանգ Ադանայի
Մակերես 1,170 կմ²
ԲԾՄ 1,050 մ
Բնակչություն 3․984 մարդ
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Փոստային ինդեքս 01xx
Փոստային ինդեքսներ 01740[1]
Պաշտոնական կայք saimbeyli.bel.tr
##Հաճըն (Թուրքիա)
Red pog.png

Հաճն (այժմ կոչվում է Սաիմբեյլու, թուրք.՝ Saimbeyli), քաղաք պատմական Լեռնային Կիլիկիայում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Ադանա նահանգի հյուսիսում, Սարոսի գետի վտակ Գյոկսուից 10 կմ արևմուտք, եռանկյունաձև բլրի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Հռոմեական (պահպանվել են մ.թ.ա. I դ. բերդի ավերակները), Բյուզանդական կայսրությունների, Կիլիկիայի հայկական պետության կազմում։ Հնուց Հաճընում բնակվող հայերը XI դ. հիմնադրել են Սուրբ Հակոբ վանքը (կանգուն է մինչև օրս)։ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375 թ.) հետո մեծ թվով հայեր հաստատվել են Հաճընում։ XV դ. քաղաքը զավթել է Օսմանյան Թուրքիան։ 1915 թվականին՝ 35 հզ. բն. (մոտ 30 հզ-ը՝ հայեր)։ Հայերն ունեին վեց եկեղեցի՝ կից վարժարաններով (նշանավոր էր Սահակ-Մեսրոպյանը)։ Քաղաքից դուրս, Սուրբ Հակոբ վանքում, գործել է գիշերօթիկ վարժարան։ Զբաղվել են հիմնականում արհեստներով և առևտրով։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Հաճընի հայերը բռնությամբ տեղահանվել և աքսորվել են Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է։ 1919 թվականին մոտ 8 հզ. հաճնցիներ վերադարձել են Ֆրանսիայի հովանավորության ներքո գտնվող հայրենի քաղաքը, սակայն ֆրանսիական կառավարությունն ամբողջ Կիլիկիան (ներառյալ Հաճընը) հանձնել է Թուրքիային։ 1920 թվականի մարտին քեմալական զորքերը պաշարել են Հաճընը, որի հայ բնակիչները դիմել են ինքնապաշտպանության (տես Հաճընի հերոսամարտ (1920))։ Կոտորածից փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թուրքերը Հաճընը վերանվանել են Սալիմբեյլի (Հաճընի ջարդարարի անունով)։ 1958 թվականին Հայաստանում հիմնվել է Նոր Հաճն քաղաքը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. http://postakodu.ptt.gov.tr/