Jump to content

Հաճնի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաճն, գավառակ Կիլիկիայում, Ադանայի նահանգի Քոզանի գավառում։ Կենտրոնը Հաճն քաղաքն էր։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավարակում գտնվում է Ալիբեկ ձորահովիտ, ունի արգավանդ հողատարածություններ, փարթամ այգիներ ու գեղեցիկ պարտեզներ[1]։


Հայ բնակչությունը 1915 թվականին ենթարկվել է ցեղասպանության։ Ըստ նահանգապետի ներքին գործոց մինիստրության հեռագրի այստեղից տեղահան է արվել 10539 հայ։ 1920-1921 թվականներին թուրքերը կոտրեցին հայ ժողովրդի դիմադրությունը, ավերեցին Հաճնը և մնացած գյուղերը։ Գավառակը իսպառ զրկվեց հայերից։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին ուներ 28 000 բնակիչ, որից 21 000-ը՝ հայեր։ Բնակիչները խոսում էին Հաճնի բարբառով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, այգեգործություն, արհեստներն ու առևտուրն էր։

Գավառակի գյուղերի մեծ մասն ուներ հայկական վարժարան։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակն ուներ 84 գյուղ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 81 — 1008 էջ։
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 322