Իսկենդերունի գավառ
Արտաքին տեսք
Իսկենդերուն, գավառ (գավառակ) Կիլիկիայում, Ադանայի նահանգում։ Կենտրոնը Ալեքսանդրետտա քաղաքն էր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածվում էր Դաշտային Կիլիկիայում, պատմական Հայոց ծոցի շրջանում։ Ունի արգավանդ ու բերրի հող։ Տեղ-տեղ ճահճուտներ են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915-1920 թվականների Մեծ եղեռնի բռնագաղթի և կոտորածների պատճառով գավառակն ամբողջովին հայաթափ եղավ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1894 թվականին ուներ 24000 բնակիչ, որոնից միայն 7000-ը քաղաքաբնակ էին։ 1918-1920 թվականներին գավառակում ապրում էին 18 000 հայեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, դածտավարություն, պտղաբուծությունն ու անասնապահությունն էր։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին գավառն ուներ 24 գյուղ, որից մի քանիսը՝ հայաբնակ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 540
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|