Ալեքսանդրետտա
Քաղաք | ||
---|---|---|
Ալեքսանդրետտա | ||
թուրքերեն՝ İskenderun,հայերեն՝ Կատիսոն | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հաթայի մարզ | |
Քաղաքապետ | Ալի Իհսան Սու | |
Այլ անվանումներ | Ալեքսանդրեթ, Ալեքսանդրիա Կիլիկյան, Իսքենդերուն, Կատիսոն, Սկունդրուն | |
Մակերես | 759 կմ² | |
ԲԾՄ | 4±1 մետր | |
Կլիմայի տեսակ | ծովային | |
Պաշտոնական լեզու | Թուրքերեն | |
Բնակչություն | 201․183 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+3, ամառը UTC+4 | |
Հեռախոսային կոդ | (+90) 326 | |
Փոստային ինդեքս | 312xx | |
Փոստային դասիչ | 313xx / 314xx | |
Պաշտոնական կայք | iskenderun.bel.tr | |
| ||
Ալեքսանդրետտա կամ Իսկենդերուն (թուրք. İskenderun, հին հուն. Ἀλεξανδρέττα — բառ․ «փոքր Ալեքսանդրիա») քաղաք Թուրքիայի Հաթայ նահանգում, Միջերկրական ծովի ափին։
Քաղաքի անվանումները[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը ձեռքից ձեռք անցնելով տարբեր անուններ է ստացել, որոնք են՝ Ալեքսանդրեթ, Ալեքսանդրետ, Ալեքսանդրետտե, Ալեքսանդրիա, Ալեքսանդրիա Իսսոսյան, Ալեքսանդրիա Կիլիկյան, Ալեքսանդրիան, Ալեքսնադրիա Սկաբիոսա, Ալեքսանդրիա Փոքր, Ալեքսանդրիոլա, Ալեսանդրյակ, Աղեքսանդրյակ, Իսկենդերուն, Իսկենտերուն, Իսքենդերուն, Իսկենտերուն, Կատիսոն, Սկունդրուն։
Ալեքսանդրետտան հիմա գտնվում է Թուրքիայում և կրում է Իսքենդերուն անվանումը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է մթա IV դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից՝ ի պատիվ պարսիկների դեմ տարած հաղթանակի։
1097 թ.-ին Ալեքսանդրետտան գրավվեց խաչակիրների կողմից, իսկ այնուհետև այն մտավ Կիլիկիայի հայկական թագավորության կազմում։ Ըստ արաբ պատմիչ Մարկիզիի Ալեքսանդրետտան եղել է Կիլիկիայի առաջին քաղաքը։
XVII դարում Ալեքսանդրետտան արդեն անցել է թուրքական տիրապետություն ձեռքը։ Քաղաքը գտնվում էր հարմար ծովախորշի ափին, դրա համար էլ քաղաքի դերը որպես նավահանգիստ գնալով մեծանում է։
Ալեքսանդրետտայի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր։ Ալեքսանդրետտայի և նրա հարևան գյուղերի ողջ հայությունը թուրքերի կողմից զանգվածաբար ոչնչացվեց 1915-1920 թթ.-ին։
Ալեքսանդրետի սանջակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալևքսանդրետ, Ալեքսանդրեկ (թուրքերեն՝ Իսկենդերուն), Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումը (այժմ Թուրքիայի Հաթայի մարզը)։ XI-XIV դդ. Ա. ս-ի տարածքի զգալի մասը մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Տարածությունը՝ 5 հազար կմ²։ Որպես Սիրիայի մի մասը, Ալեքսանդրետտան 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918 թվականի նոյեմբերին օկուպացրել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, ուր 1915 թ.-ի հուլիս-սեպտեմբերին տեղի Է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920 թվականին Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։
1937 թ.-ից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակը անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թվականին այստեղ ստեղծվել Է Հաթայի ինքնավար պետությունը։ 1939 թվականի հունիսին վերջինս միացվել Է Թուրքիային։ Տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հուլիսի 16-23-ը հեռացել է և հաստատվել Սիրիայում, Լիբանանում։ Հեռացել է նաև 20 հազար արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1880-ական թթ.-ին ուներ 15 000 բնակիչ, իսկ 1913 թ.-ին միայն հայերը կազմում էին 4 500 անձ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ 1915 թ.-ի Մեծ եղեռնի տարիները հայերը զբաղվում էին արհեստներով, այգեգործությամբ և պարտիզպանությամբ։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի մոտակայքում կան նավթի պաշարներ։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1913 թ.-ին քաղաքն ուներ եվրոպական ոճով կառուցված տներ։ Ալեքսանդրետտան ուներ Քառասուն Մանկունք և Ս. Խաչ հայկական եկեղեցիներ։
Քաղաքում կար 4 հայկական վարժարան[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 75
|
|
- Բնակավայրեր այբբենական կարգով
- Կիլիկիայի հայաբնակ բնակավայրեր
- Ադանայի նահանգի բնակավայրեր
- Թուրքիայի քաղաքներ
- Թուրքիայի հին հունական հնավայրեր
- Թուրքիայի ձկնորսական համայնքներ
- Թուրքիայի առափնյա բնակավայրեր
- Ասիայի կաթոլիկ նստավայրեր
- Թուրքիայի հրեական համայնքներ
- Թուրքիայի Միջերկրածովյան տարածաշրջան
- Թուրքիայի Միջերկրական ծովի նավահանգստային քաղաքներ