Վիլայեթ
Արտաքին տեսք
Վիլայեթ, նաև վիլայաթ, վիլայյա (թուրքերեն՝ vilâyet, արաբերեն՝ ولاية - wilāyah), հիմնական վարչական բաժանման միավոր Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում։
Թուրքիայի տարածքի բաժանումը վիլայեթների կատարվել է 1866-ին՝ 1864-ի օրենքի հիման վրա (մինչ այդ վարչական միավոր էր էյալեթը)։ XIX դարի վերջից–XX դաարի սկզբին Արևմտյան Հայաստանի տարածքն ընդգրկված էր Վանի, էրզրումի, Սեբաստիայի, Բիթլիսի, Խարբերդի և Տրապիզոնի վիլայեթների մեջ, Կիլիկիան՝ Ադանայի։ 1983-ին Թուրքիայում կար 67 վիլայեթ կամ իլ։ Կառավարում են վալիները (նահանգապետները)։
Ներկայիս երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆղանստան - վիլայաթ
- Ալժիր - վիլայյա
- Տաջիկիստան - վիլոյաթ
- Թունիս - վիլայեթ
- Թուրքիա - վիլայեթ (նաև «Իլ»)
- Թուրքմենիա - վելայաթ
- Ուզբեկիստան - վիլոյաթ
- Օման - վիլայեթ
Անհայտացված երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսմանյան կայսրություն - վիլայեթ
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 439)։ |