1912 թվականից հաստատվել է Կոստանդնուպոլսում։ 1915 թվականին ձերբակալվելով՝ տարվել է Նիկոմեդիա և սպանվել։ Անդրանիկ ժողովածուն՝ «Լքված քնար» խորագրով, լույս է տեսել 1902 թվականին, հաջորդ ժողովածուն՝ «Երկունք»-ը, 1906 թվականին։ 1912 թվականին լույս է տեսել նրա «Նոր քնար» բանաստեղծությունների գիրքը՝ գրված եվրոպական սիմվոլիստների հետևությամբ։ «Արևելյան մամուլ», «Մեհյան», «Բյուզանդիոն», «Մասիս», «Բյուրակն» և այլ պարբերականներում տպագրել է գրական դիմանկարներ («Եղիա Տեմիրճիպաշյան», «Գալուստ Կոստանդյան», «Մատթեոս Մամուրյան», «Շիրվանզադե»), գրականագիտական ուսումնասիրություններ («Ինտրա և իր «Ներաշխարհը», «Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»), խորհրդածություններ («Գավառի կյանքեն», «Թավուառումներ», «Հակասություններ»)։ Այդ հոդվածներով Հարությունյանը զգալի դեր է կատարել արևմտահայ քննադատական մտքի զարգացման գործում։ Թարգմանել է Լև Տոլստոյից և Մաքսիմ Գորկուց։ Հանդես է եկել Մանիշակ, Ուրվական, Կարո, Շահեն-Կար, Պան կեղծանուններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 318)։