Թլկատինցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թլկատինցի
This is a picture of Armenian author Tlgadintsi.jpeg
Ծնվել է 1860[1]
Ծննդավայր Օսմանյան կայսրություն
Մահացել է 1915[1]
Մահվան վայր Խարբերդ, Թուրքիա
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ազգություն հայ
Մասնագիտություն հասարակական գործիչ և գրող
Tlgadintsi Վիքիպահեստում

Թլկատինցի (Հարությունյան Հովհաննես), (1860, գյուղ Թլկատին (Արևմտյան Հայաստանում) 1915), Մեծ եղեռնի զոհ, գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Խարբերդի Սմբատյան վարժարանը։ 1887 թվականին հիմնադրել է Խարբերդի ազգային կեդրոնական վարժարանը և մինչև կյանքի վերջը եղել նրա տնօրենը։ Արևմտահայ մամուլում տպագրվել են Թլկատինցու ակնարկները, նորավեպերը։ Թլկատինցու գեղարվեստական ստեղծագործություններն արտացոլում էին 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանում տիրող քաղաքական և սոցիալական բարդ ու լարված իրավիճակը։ «Գլխուդ ջուր դիր» (1896), «Գեղի նամակներ» (1892) շարքում, «Վերջին տեղը» (1900), «Ճախրակին առաջքը» (1900) գործերում պատկերված է արևմտահայ գյուղացու ողբերգությունը՝ հատկապես 1894-1896 թթ. կոտորածներից հետո, նրա անպաշտպանվածությունը թուրքական իշխանություններից ու խուժանից։

1915 թվականին թուրք ջարդարարները թաքստոցից գտել են Թլկատինցուն, կնոջն ու երեխաներին և սպանել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխուդ ջուր դիր, 1896:
  • Վերջին տեղը, 1900:
  • Ճախրակին առաջքը, 1900:
  • Հին հաւատքս, 1895:
  • Այգիիս փշենին, 1898:
  • Բամբակ բերան, 1907:
  • Գաւաթ մը միայն, 1907:
  • Ճնճղուկներուն դատաստանը, 1908:
  • Էնդի դէմէն, 1902:
  • Ձալըմ տղան, 1904:
  • Ճամփորդն ու ճամփեցնողները, 1905:
  • Կտակը, 1911:
  • Իմ բախտս:
  • Մի հայիր:
  • Բերնովդ ըսեիր:
  • Հողը:
  • Ախ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ:
  • Դեպի արևը:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թլկատինցին եւ իր գործը, Պոսթըն, 1927:
  • Գյուղին կյանքը, Երևան, 1966:
  • Թլկատինցի, Առանձար, Բաշալյան Լևոն, Երկեր, Երևան, 1982, էջ 25-255:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png