Թլկատին
Ավան | ||
---|---|---|
Թլկատին | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Թիլկատի, Թլկատի, Թլկատիս, Թլղատի, Խոյլու, Խույլի, Խույլու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թլկատին, ավան (գյուղաքաղաք, գյուղ) Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Անձիտ գավառում, իսկ ապա ավան Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք՝ Արածանիի ձախակողմյան վտակ Ուլ գետի ափին։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անվանումը ստուգաբանվում է որպես թիլ՝ բլուր և Կարին (անձնանուն) բառերի զուգորդմամբ։ Ըստ արևելագետ Ն. Մարտիրոսյանի անվանումն ունի ասորեստանյան ծագում և կապված է կատիշ բառի հետ, որը նշանակում է լեռնային քաջազգիներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի գոյությունը վերագրվում է հնագույն խեթա-ասորական ժամանակներին։ Ժամանակակից Թլկատինը վերաբնակեցվել է 1700 թվականին։ XIX դարի վերջերին և XX դարի սկզբերին գյուղը մեծ բնակավայր էր՝ գյուղաքաղաք և ավան։ Թլկատինի հայերը զանգվածաբար կոտորվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բռնագաղթի ենթարկված՝ Դեյր Էզ-Զոր և Ուրֆա աքսորված հայերից փրկվել է ընդամենը 100 մարդ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի վերջին ուներ 360 տուն՝ ավելի քան 3600 հայ բնակչով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն և արհեստներն էր։ Գյուղւոմ հատկապես մշակում էին խաշխաշ, որից ստացված օփիումը վաճառում էին շահավետ գներով։ Արհեստներից տարածված էր կաշեգործությունը։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թլկատինն ուներ մի հին և Ս. Ստեփանոս անունով (կառուցված 1860 թ.) եկեղեցիներ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բողոքական հայերն ունեին ժողովարան և վարժարան։ XX դարի սկզբներին ավանն ուներ 6 հայկական վարժարան։
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թլկատինում է ծնվել արևմտահայ գրող-գրաքննադատ Թլկատինցին՝ Հովհաննես Հարությունյանը (1860-1915)[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 456
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 191)։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 101)։ ![]() |