Jump to content

Քեսրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Քեսրիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 3-4 կմ հարավ, Արածանի գետի ձախափնյա տարածքում։ Գյուղով անվոնւմ էր Խարբերդ-Արղանամադեն ճանապարհը։ Համարվել է Մեզիրե քաղաքի արվարձանը։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսրիկ անվանումը կապված է հայերեն «կայսրիկ» բառի հետ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեվետ գյուղ էր և հարուստ էր բարդու ծառերով։

XIX դարի կեսերին գյուղում հայտնաբերվել են 2 լատիներեն արձանագրություններ, որոնք վերաբերվում են Հռոմի Կորբուլոն զորավարի Հայաստան կատարած արշավանքներին (58-59 թվականներ)։ Գյուղն ավերվել է 1895 թվականի կոտորածների և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 280 տուն, 1903 թվականին՝ 314 տուն՝ 2340 հայ բնակչով, իսկ 1915 թվականին՝ 401 տուն բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր։ Բնակիչների բանջարեղենը վաճառվում էին Խարբերդ և Մեզիրե քաղաքների շուկաներում։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսրիկն ուներ Ս. Սարգիս կանգուն և Ս. Աստվածածին ու Ս. Մամաս անուններով ավերակ եկեղեցիներ։

Գյուղն ուներ մեկ վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 358