Բարջանճ
Գյուղ | ||
---|---|---|
Բարջանճ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Բարբաչ, Բառջանճ, Բեռջենջ, Փարբունջ, Փարչանջ, Փարջանջ, Փերփեն | |
ԲԾՄ | 920±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բարջանճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդի դաշտում։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Բարբաչ, Բառջանճ, Բառջանջ, Բարեջան, Բարճանճ, Բարջանջ, Բեռչենջ, Բեռջենջ, Բերչենջ, Բերջենջ, Փարբունջ, Փարչանջ, Փարջանջ, Փարփանջ, Փարփին, Փերչենճ, Փերջենճ, Փերջենջ, Փերփեն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդություն գյուղը հիմնադրվել է վաղ քրիստոնեության ժամանակաշրջանում։ Այն ունեցել է 18 դարի վաղեմություն ունեցող հնություն։
Գյուղն ավերվել է 1895 թվականի ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Վերջինի ժամանակ այստեղի հայերը վերջնականապես տեղահանվել են։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին ուներ 3500 բնակիչ, որից 2000-ը հայեր, իսկ մնացածը՝ թուրքեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն, արհեստներն ու առևտուրն էր։
XX դարում գյուղն ուներ բաղնիք, փուռ, 5 ջրաղաց, 2 ձավարաղաց, շուկա, 4 կոշկակարանոց, 4 վարսավիրանոց և տարբերր տեսակի ավելի քան 10 արհեստանոցներ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարջանճն ուներ 2 եկեղեցի։ Մինը կառուցված էր 1840 թվականին, իսկ Ս. Փրկիչ եկեղեցին՝ XVI դարում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ երկսեռ վարժարան, որը բացվել էր 1840 թվականին։ Գյուղի կրթությունը հսկում էր ԱՄՆ գաղթած բարջանճցի երիտասարդների 1891 թվականին հիմնած ուսումնասիրաց ընկերությունը, որը գործում է մինչև այժմ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը բաժանված է եղել մի քանի թաղերի։ Տների մեծ մասը երկհարկանի էր։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարջանճում է ծնվել գրող Համաստեղը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 634
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն