Խարբերդի գավառ
Գավառ | |
---|---|
Խարբերդ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | Խարբերդցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Խարբերդ, գավառ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Խարբերդ քաղաքն է։ Գտնվում է Արածանիի ստորին հովտում, վիլայեթի կենտրոնում։
Համապատասխանել է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Անձիտ գավառին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառն արևմուտքից և հարավից սահմանակից է Մալաթիայի գավառին, հյուսիսից՝ Սեբաստիայի վիլայեթին, արևելքից Դերսիմի գավառին, հարավ-արևելքից Դիարբեքիրի վիլայեթին։
Գավառով են հոսում Արևմտյան Եփրատ և Արածանի գետերը։ Բացի այդ գավառն ուներ առատ և սառնորակ ջրեր։
Խարբերդում աճում էր բրինձ, բամբակ, գարի, եգիպտացորեն, խաղող, ցորեն, ծխախոտ և այլն։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման նպաստավոր էր և առողջարար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում՝ XVI-XVII դարերում համարվել է կայսերական գավառ և Խարխութ անվանումով մտել է Դիարբեքիրի նահանգի կազմի մեջ։
XX դարում նոր կենտորնի անվանումով կոչվել է Մեմուրեթ-ուլ-Ազիզ։
1880-ական թվականներին մոտ 1000 հայ արտագաղթել են ԱՄՆ։ 1895 թվականի ջարդերի ժամանակ հայկական 58 գյուղերի բնակչությունը մասամբ հավատափոխվել է, մասամբ կոտորվել։ Այրվել է 1861 տուն։ Կողոպտվել է 6023 հայ ընտանիք։ Ըստ թուրքական աղբյուրների 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տարահանվել է 50 024 հայ։ Կենդանի մնացածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայ մամուլի 1888 թվականին Խաբերդն ուներ 68 գյուղ՝ 70 000 բնակչով։ 1892 թվականին ուներ 25 340 հայ և 2265 այլազգի (թուրք, քուրդ, ասորի) բնակչություն։ Ըստ Ս. Էփրիկյանի 1903 թվականին ուներ 40 000 հայ և 19 418 այլազգի բնակիչ։
1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին գավառն ուներ 65 000 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարբերդը կապված էր Սև ծովի Սամսոն, Տրապիզոն, Օրդու, Կերասոն և Միջերկրականի ափի Իսքենդերուն նավահանգիստների հետ։
Հայտնի էր իր մրգերով՝ խնձոր, տանձ, ծիրան, թուղթ և սև սալոր։ Գավառի չիրն արտահանվում էր։
1885 թվականից արտահանվում էր բուրդ, մորթեղեն, գորգեր, մետաքսեղեն, կաշի, օճառ, մեղր և հաշիշ, որը գավառ էր մուտք գործել 1876 թվականից։ Ներմուծվում էր կտավեղեն, գոմեշի կաշի, թուղթ, երկաթ, նավթ, ներկ, շաքար և այլն։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառն ուներ քարհանք, քարածուխ և պղնձի 3 հանք։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարբերդն ուներ Աբդլմսեհի, Ս. Հովհաննու, Ս. Գևորգի (Գուլե գյուղի մոտ), Ս. Գևորգի վանքերը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառում գործում էր մի քանի վարժարան։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջերին ուներ 3 գավառակ[1].
XIX դարի վերջին գավառն ուներ 68-80 գյուղ, որից 60-ը հայաբնակ շեն գյուղեր էին։
Հայաբնակ գյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարբերդի հայաբնակ գյուղերից էին[1].
- Ալ Մեզիրե
- Ախոռ
- Աղնցիք
- Աստղիկ
- Արփավոտ
- Բազմաշեն
- Բարջանճ
- Գեղվանք
- Գոմք
- Երդմնիկ
- Իչմե
- Խոխ
- Խուլագյուղ
- Խույլու (Թլկատին)
- Ծովք
- Կարմրի
- Հաբուսի
- Հին Ագարակ
- Հյուսեյնիկ
- Հնձվոր
- Հողե
- Մանազուր
- Մեզիրե (Եղեգի, Սուրսուրի, Քեսիրիկ)
- Մորենիկ
- Մուզուր Օղլու
- Մուսե
- Շամուշի
- Շեյխ Հաջի
- Շենթիլ
- Չորգեղ
- Վարդաթիլ
- Վերին Մեզիրե
- Քեորբե
- և այլն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|