Խոխ
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Խոխ | ||
| 38°30′42.8″N 39°12′4.3″E / 38.511889°N 39.201194°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
| Գավառ | Խարբերդի գավառ | |
| Այլ անվանումներ | Խոգիգ, Ուշուղը Խոխ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼537 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 424[2] | |
| Ավտոմոբիլային կոդ | 23[3] | |
|
| ||
Խոխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[4]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 7 կմ հարավ-արևելք, Խարբերդի դաշտը հյուսիսից հատող լեռնաճյուղի հարավ-արևելյան ստորոտում, ձախակողմյան Կարասու վտակի աջ ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ոմանց գյուղը համապատասխանում է IX դարում հիշատակվող Խախոն ամրոցին։ Հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ արգավանդ հող։ Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն (ցորենի, գարու և բամբակի մշակություն), անասնապահությունն ու այգեգործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոխն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն իր մեծությամբ նման էր գյուղաքաղաքի։ Այն բաժանված էր երկու մասին՝ Խոխ Վերին և Խոխ Ներքին։ Հիմնականը Խոխ Վերինն էր[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
- ↑ https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 764
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 68)։ |
