Վարդաթիլ
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Վարդաթիլ | ||
| 38°38′0″N 39°19′0″E / 38.63333°N 39.31667°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
| Գավառ | Խարբերդի գավառ | |
| Այլ անվանումներ | Վարդադիլ, Վարդաթեր, Վարդաթիր, Վարդատիլ, Վարդեթել, Վարտատիլ, Վերդեդի | |
| ԲԾՄ | 885±1 մետր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Փոստային ինդեքսներ | 23180 | |
|
| ||
Վարդաթիլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 8-10 կմ հարավ-արևելք, Արղանամադեն տանող ճանապարհի վրա, այգեվետ վայրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել, հայերը կողպտվել, ապա կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 100-130 տուն հայ և թուրք բնակիչ։ 1903 թվականին հայերի թիվը կազմում էր 510։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, պատրիզպանությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդաթիլն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 774
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 310)։ |
