Հաբուսի
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Հաբուսի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Խարբերդի գավառ |
Այլ անվանումներ | Աբուսի, Աբուսին, Ապուսի, Խաբուսի, Խապուսին, Հաբուսին, Հապուսի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Հաբուսի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 21 կմ արևելք, Արածանիի ձախ կողմում, այգեվետ վայրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվալանին գյուղում ոչնչացվել են մեծ թվով հայեր։ Հայերից մոտ 2800 հոգի զոհվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, Դեյր Էզ-Զոր անապատում։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 190 տուն հայ բնակիչ։ 1914 թվականին ուներ մոտ 3000 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ բնակչությունը զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաբուսին ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ 2 հայկական դպրոց[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 232-233
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 242)։ ![]() |