Շամուշի
Արտաքին տեսք
Շամուշի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Արածանի գետի ձախ կողմում, Խարբերդի դաշտի հարավ-արևելյան մասում, Գոմք գյուղի հյուսիսային կողմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ն. Ադոնցի Շամուշին հնարավոր է լինի Արշամաշատ քաղաքը, կամ էլ այն հիմնել են Արշամաշատի ավերումից հետո վերջինիս բնակիչների կողմից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուենր 45 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը արհեստներն ու հողագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամուշին ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որն ուներ 20 աշակերտ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 74
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն