Jump to content

Արոսիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արոսիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում, Խարբերդ քաղաքից 30-31 կմ հեռավորության վրա։

Արոսիկն ավերվել է երկու անգամ՝ 1895 թվականին և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրա հայ բնակիչների մի մասը զոհվել է, մյուսը տարագրվել։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարում սկզբին ուներ 50 տուն բնակիչ, որից 40 տունը՝ հայեր (330 մարդ)։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։

Տեղական ճանապարհով կապված էր Արածանիի առափնյա շրջանի և Խարբերդ քաղաքի հետ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արոսիկն ուներ Ս․ Գևորգ անունով եկեղեցի[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՍՀ, հտ 2, էջ 110, Արենց
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 479
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 110