Զարդարիչ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Զարդարիչ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Զարդառիճ, Զարդերեճ, Զարդրիչ, Զարթրիչ, Զարտարիչ, Զերդերիչ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23000 | |
|
Զարդարիչ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 26 կմ արևելք, Արածանիի ձախ ափից 5 կմ հեռու։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը հարթավայրային էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղըն իր տարածքով համապատասխանում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի հին Զարդառիճ գյուղին։ Ուներ զուտ հայ բնակիչ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 29 տուն, իսկ XX դարի սկզբին՝ 60 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքն անանսապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարդարիչն ուներ Ս. Խաչ անունով եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվող Մաստան լեռան վրա գտնվում էր Աբդլմսեհի կամ Զարդարիչ վանքը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ս. Խաչ եկեղեցուն կից XIX դարի կեսերից գործում էր փոքրիկ վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 276
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 665)։ |